Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2149
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2024 թվականի N 2149

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԴԱՐՊԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ (ԾԱԾԿԱԳԻՐ։ 06-033-0014-0008) ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԴՐԱՆԻԿ ԿՈԼՅԱՅԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Անդրանիկ Կոլյայի Մինասյանի (ծնված՝ 16․10․1966թ․) լիազորված անձ Ջուլիետա Անդրանիկի Մինասյանի 05․03․2024 թվականի թիվ 02/4656 դիմումը, 09․11․2023 թվականի թիվ 50ԱՎ0016056 լիազորագրի ռուսերենից հայերեն թիվ 1452 թարգմանությունը (նոտարական ակտի կոդ։ 763-20240304-64-7747158), , Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, 06․05․2024թ. թիվ 3052 (նոտարական ակտի կոդ: 763-202405․06-66-7916202), թիվ 3053 (նոտարական ակտի կոդ: 763-20240506-66-7916187) և թիվ  3054  (նոտարական ակտի կոդ: 763-20240506-66-7916208) հայտարարությունները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 08․12․2023 թվականին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 20232CZHDJ), «Տարոն Վարդանյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 16.04.2024թ․ տրված գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-16042024-06-0437 տեղեկանքը, 02․05․2024 թվականի «Վանաձոր նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրամադրած ՎՆ 1-168/ 24 Ի շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները  և հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնք գյուղ Դարպասի 06-033-0014-0008 ծածկագրում կառուցված բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 212․8 քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1989թ․, դրա կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 212․8 քմ մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 1989թ.-ից:

Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 13 նոյեմբերի 2008 թվականի թիվ 1328-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.

1. Ճանաչել Անդրանիկ Կոլյայի Մինասյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր համայնքի գյուղ Դարպասում, 06-033-0014-0008 ծածկագրով հողամասի վրա կառուցված, իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 212․8 քմ   մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող  բոլոր շինությունների նկատմամբ:

2. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, գյուղ Դարպաս, 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 71 բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.76 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner