Այսօր: Կիրակի, 10 Օգոստոսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.08.25 Իրազեկում. Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ, Ջրաշեն բնակավայրերում, Վանաձոր քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:

Խնդրում ենք չանհանգստանալ։

31.07.25 ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, համայնքի ավագանու խմբակցություններին՝ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրին մասնակցելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային բաց լսումների և քննարկումների։Հանրային լսումները տեղի կունենան 2025 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 11:00-ին, համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում՝ ավագանու նիստերի դահլիճում:Առաջարկություններն առցանց կարող եք ներկայացնել cityvanadzor@gmail.com, vanadzor.lori@mta.gov.am էլեկտրոնային փոստով կամ գրավոր ձևով՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ... Մանրամասն
16.07.25 Վանաձոր համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու մրցույթի վերաբերյալ փոփոխություն

21․07․2025թ. կայանալիք Վանաձոր համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու մրցույթի վերաբերյալ 19.06.2025թ. հայտարարության մեջ կատարել հետևյալ փոփոխությունը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման նախագիծը, հաստատված Վանաձոր համայնքի ավագանու 05.03.2025թ. թիվ 7-L որոշմամբ, 19.06.2025թ. հայտարարության ցանկից հանել 1գ.1 և 1գ2. լոտերը, Վանաձոր համայնքի տարածական պլանավորման նախագծով պայմանավորված 1գ.1 և 1գ2. լոտերով սահմանված հողամասերի նպատակային նշանակությունների անհամապատասխանության պատճառով:

14.07.25 Անցկացվել է «Վանաձոր համայնքի ղեկավարի» ֆուտզալ-2025 առաջնությունը
Անցկացվել է «Վանաձոր համայնքի ղեկավարի» ֆուտզալ-2025 առաջնությունըԱյսօր անցկացվեց «Վանաձոր համայնքի ղեկավարի» ֆուտզալի գավաթի եզրափակիչ փուլը, ապա պարգևատրման արարողությունը։Հուլիսի 8-ից 14-ը «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղում անցկացվել են «Վանաձոր համայնքի ղեկավարի» ֆուտզալ-2025 գավաթի խաղարկության մրցումները։ Մասնակցեց 16 հավաքական թիմ Վանաձորից, Տաշիրից, Դսեղից։Մասնակից թիմերը վիճակահանությամբ բաժանվել են 4 ենթախմբի, որտեղ խաղերն անցկացվել են շրջանաձև:Վերջին՝ եզրափակիչ խաղին ներկա է գտնվել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։Լարված պայքարից հետո անցկացվել է հաղթող և մրցանակակիր թիմերի պարգևատրման ... Մանրամասն
11.07.25 Վանաձորում պարգևատրվել են տարվա առաջին կիսամյակին մարզական նվաճումներ ունեցած մարզիկները
Վանաձորում պարգևատրվել են տարվա առաջին կիսամյակին մարզական նվաճումներ ունեցած մարզիկները🎗️Այսօր Վանաձորի համայնքապետարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը պարգևատրել է 2025 թվականի առաջին կիսամյակում միջազգային և հանրապետական առաջնություններում հաղթող և մրցանակակիր մարզիկներին և նրանց մարզիչներին։🔷Միջոցառումը կայացել է Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում՝ մարզական բարձր տրամադրությամբ ու ոգեշնչող մթնոլորտում։ Պարգևատրվել են տարբեր մարզաձևեր ներկայացնող մարզիկներ, որոնք 2025 թվականի հունվարից մինչև հունիս ամիսը հասցրել են բարձր արդյունքներ գրանցել թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ միջազգային հարթակներում։📍Արկադի Փելեշյանը ... Մանրամասն
11.07.25 Ցուցահանդես

Հուլիսի 12-ին Արցախ պուրակում տեղի կունենա Նունիկ Հակոբյանի ցուցահանդեսը։
Սիրով կսպասենք։

10.07.25 Վանաձորի Գր․ Հախինյանի անվան երաժշտական դպրոցը հիմնանորոգվում է
Վանաձորի Գր․ Հախինյանի անվան երաժշտական դպրոցը հիմնանորոգվում էՎանաձորի Գր․ Հախինյանի անվան երաժշտական դպրոցում այս օրերին ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել է դպրոց և տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին։🎼Դպրոցը, որը կարևոր մշակութային կենտրոն է քաղաքում, երկար տարիներ սպասել է արդիականացմանը։ Դպրոցը գործում է բազմաբնակարան շենքի առաջին հարկում 1973 թվականից, բայց երբևէ չի նորոգվել։🔹Հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված ժամանակացույցի։ Վերանորոգվում են դասասենյակները, թարմացվում է էլեկտրականությունը, պատուհաններն ու դռները, նախկինում չօգտագործվող կիսաքանդ սենյակի հաշվին մեծացվել է դահլիճը։📍 Հիմնանորոգումը կատարվում ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 12.03.2020թ․
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 14.02.2020թ․
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner