Վանաձոր համայնքի,Գուգարք բնակավայրի «Երազիկ»մանկապարտեզ ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ դաստիարակի թափուր պաշտոնի համար (0,84 դրույքաչափ)
Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն` նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և վերջին տասը տարվա ընթացքում դաստիարակի առնվազն երեք տարվա ստաժ։
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4)՝ ստանալ https://escs.am/am/news/11978 հղումից,
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8 Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։ Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ապրիլի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ, ամեն օր ժամը 08:30-ից 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Մրցույթն անց է կացվելու մայիսի 15-ին, ժամը 14։00-ին, գ․Գուգարք 2-րդ փողոց,1-ին նրբանցք հասցեում։ Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (098) 81-22-33 հեռախոսահամարով: