Այսօր: Չորեքշաբթի, 23 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 308
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.07.25 Վանաձոր համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու մրցույթի վերաբերյալ փոփոխություն

21․07․2025թ. կայանալիք Վանաձոր համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու մրցույթի վերաբերյալ 19.06.2025թ. հայտարարության մեջ կատարել հետևյալ փոփոխությունը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման նախագիծը, հաստատված Վանաձոր համայնքի ավագանու 05.03.2025թ. թիվ 7-L որոշմամբ, 19.06.2025թ. հայտարարության ցանկից հանել 1գ.1 և 1գ2. լոտերը, Վանաձոր համայնքի տարածական պլանավորման նախագծով պայմանավորված 1գ.1 և 1գ2. լոտերով սահմանված հողամասերի նպատակային նշանակությունների անհամապատասխանության պատճառով:

14.07.25 Անցկացվել է «Վանաձոր համայնքի ղեկավարի» ֆուտզալ-2025 առաջնությունը
Անցկացվել է «Վանաձոր համայնքի ղեկավարի» ֆուտզալ-2025 առաջնությունըԱյսօր անցկացվեց «Վանաձոր համայնքի ղեկավարի» ֆուտզալի գավաթի եզրափակիչ փուլը, ապա պարգևատրման արարողությունը։Հուլիսի 8-ից 14-ը «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղում անցկացվել են «Վանաձոր համայնքի ղեկավարի» ֆուտզալ-2025 գավաթի խաղարկության մրցումները։ Մասնակցեց 16 հավաքական թիմ Վանաձորից, Տաշիրից, Դսեղից։Մասնակից թիմերը վիճակահանությամբ բաժանվել են 4 ենթախմբի, որտեղ խաղերն անցկացվել են շրջանաձև:Վերջին՝ եզրափակիչ խաղին ներկա է գտնվել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։Լարված պայքարից հետո անցկացվել է հաղթող և մրցանակակիր թիմերի պարգևատրման ... Մանրամասն
11.07.25 Վանաձորում պարգևատրվել են տարվա առաջին կիսամյակին մարզական նվաճումներ ունեցած մարզիկները
Վանաձորում պարգևատրվել են տարվա առաջին կիսամյակին մարզական նվաճումներ ունեցած մարզիկները🎗️Այսօր Վանաձորի համայնքապետարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը պարգևատրել է 2025 թվականի առաջին կիսամյակում միջազգային և հանրապետական առաջնություններում հաղթող և մրցանակակիր մարզիկներին և նրանց մարզիչներին։🔷Միջոցառումը կայացել է Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում՝ մարզական բարձր տրամադրությամբ ու ոգեշնչող մթնոլորտում։ Պարգևատրվել են տարբեր մարզաձևեր ներկայացնող մարզիկներ, որոնք 2025 թվականի հունվարից մինչև հունիս ամիսը հասցրել են բարձր արդյունքներ գրանցել թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ միջազգային հարթակներում։📍Արկադի Փելեշյանը ... Մանրամասն
11.07.25 Ցուցահանդես

Հուլիսի 12-ին Արցախ պուրակում տեղի կունենա Նունիկ Հակոբյանի ցուցահանդեսը։
Սիրով կսպասենք։

10.07.25 Վանաձորի Գր․ Հախինյանի անվան երաժշտական դպրոցը հիմնանորոգվում է
Վանաձորի Գր․ Հախինյանի անվան երաժշտական դպրոցը հիմնանորոգվում էՎանաձորի Գր․ Հախինյանի անվան երաժշտական դպրոցում այս օրերին ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել է դպրոց և տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին։🎼Դպրոցը, որը կարևոր մշակութային կենտրոն է քաղաքում, երկար տարիներ սպասել է արդիականացմանը։ Դպրոցը գործում է բազմաբնակարան շենքի առաջին հարկում 1973 թվականից, բայց երբևէ չի նորոգվել։🔹Հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված ժամանակացույցի։ Վերանորոգվում են դասասենյակները, թարմացվում է էլեկտրականությունը, պատուհաններն ու դռները, նախկինում չօգտագործվող կիսաքանդ սենյակի հաշվին մեծացվել է դահլիճը։📍 Հիմնանորոգումը կատարվում ... Մանրամասն
10.07.25 Անցկացվել է Վանաձոր համայնքի հաշմանդամություն ունեցող անձանց շախմատի և շաշկու առաջնություն
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի մարզական միջոցառումների պլանի համաձայն, հուլիսի 7-ին «Շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում անցկացվեց Վանաձոր համայնքի հաշմանդամություն ունեցող անձանց շախմատի և շաշկու առաջնություն:🔷Առաջնության անցկացման նպատակն է մասսայականացնել շախմատ և շաշկի մարզաձևերը հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում, ինպես նաև կազմակերպել նրանց ակտիվ հանգիստը: Նման մրցաշարերը խթանում են հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների բացահայտմանը։Միջոցառմանը ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Էրիկ Կոստանյանը և բաժնի աշխատակիցները:🔷Հաղթողները ... Մանրամասն
10.07.25 Ստեղծագործական վարպետության դաս՝ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա և Վանաձորում էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քաղաքականության շրջանակներում՝անցկացվել են միջոցառումներ։Կոմիտասի անվան արվեստի դպրոցում տեղի է ունեցել ստեղծագործական վարպետության դաս՝ էկոտոպրակների կարի և ձևավորման ուղղությամբ։ Վանաձորի համայնքապետարանի կազմակերպած վարպետության դասի մասնակիցները կարի մեքենաներով էկոպայուսակներ են կարել ու ձևավորել հատուկ ներկերով։Պոլիեթիլենային տոպրակների փոխարեն Էկոպայուսակների կիրառումը մեծապես կնպաստի թափոնների դեմ պայքարին։Վարպետության դասի մասնակիցները հավաստագրեր են ստացել։🔆 Միջոցառումները միտված են նպաստելու էներգաարդյունավետ վարքագծի ձևավորմանը և տարածմանը՝ հատկապես երեխաների, պատանիների և երիտասարդների ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 12.03.2020թ․
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 14.02.2020թ․
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner