06.12.23
«Դարպաս բնակավայրում ծառատունկ» ծրագիր
|
Սույն թվականի նոյեմբերի 30-ին «Դարպաս բնակավայրում ծառատունկ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Դարպաս համայնքի երիտասարդների և երեխաների շրջանում անցկացվեց «Բնական աղետներ» և «Անտառների բնապահպանական գործառույթները, անտառների ոչնչացման հիմնախնդիրները» թեմայով դասընթաց։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան բնական աղետների տեսակներին, դրանց կանխարգելման մեթոդներին։ Հանդիպումը անցավ հարց ու պատասխանի և քննարկումների ակտիվ մթնոլորտում։ «Դարպաս բնակավայրում ծառատունկ» դրամաշնորհային ծրագիրը իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) ֆինանսավորմամբ ...
Մանրամասն |
|
30.11.23
Նոյեմբերի 29-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ։
|
Ավագանու 33 անդամներից նիստին ներկա էին 18-ը։Նախ քվեարկությամբ հաստատվեց նիստի օրակարգը՝ 45 հարցով։Ավագանին կողմ քվեարկությամբ ընդունեց օրակարգի բոլոր նախագծերը, այդ թվում հաստատեց 2024 թվականի բյուջեն։2024-ին Վանաձորում սուբվենցիոն ծրագրերը ավելի մեծ թափ կստանան։Կհիմնանորոգվեն՝Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը,Վանաձորի Գրիգոր Հախինյանի անվան երաժշտական դպրոցը,«Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցը»։Կկառուցվի թիվ 7 տնակայն մանկապարտեզի շենքը։Վանաձորում շարունակվելու է նաև ճանապարհաշինությունը․կհիմնանորոգվեն՝Բաթումի, Տերյան, Մհեր Մկրտչյան, Թատերական փողոցները,Բազում թաղամասի Ուսանողական, Շինարարների, Վ․Համբարձումյան փողոցները,Տարոն 2, 3, 4 թաղամասերի ...
Մանրամասն |
|
10.11.23
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորանքը ՏԻՄ օրվա առթիվ
|
«Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Տեղական ինքնակառավարման մարմինների օրը։ Այն կարևոր խորհուրդ ունի՝ բարձրացնելու տեղական ինքնակառավարման դերն ու նշանակությունը քաղաքացիական հասարակության զարգացման գործում: Ժողովրդի վստահությունը մեր հենասյունն է։ Տեղական ինքնակառավարման որակից է կախված յուրաքանչյուրիս կյանքի որակը։ Այստեղ են լուծվում մեր առօրյա կյանքի առանցքային խնդիրները, սոցիալական, տնտեսական և քաղաքական կարևոր հարցերը։ Տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։ Առջևում դեռ շատ անելիքներ ունենք։ Վստահ եմ, որ պատրաստակամության ու ջանքերի, համառ աշխատանքի շնորհիվ հաջողելու ենք»։
|
|
07.11.23
«ITEX» տեքստիլ գործարանը նշում է հիմնադրման 1-ամյակը
|
Այսօր Վանաձորում գործող «ITEX» տեքստիլ գործարանը նշում է հիմնադրման 1-ամյակը։ «ITEX» ընկերությունը զբաղվում է եվրոպական հայտնի ապրանքանիշերի հագուստի արտադրությամբ:Այն սոցիալական մեծ նշանակություն ունի Վանաձորի տնտեսության համար։ «ITEX» տեքստիլ գործարանը վերականգնել է խորհրդային տարիներին կառուցված լքված գործարանի շենքը և գործարկել որպես տեքստիլ արտադրամաս՝ իր բոլոր ենթակառուցվածքներով։ Ընկերությունը մեկնարկել է 775 աշխատակցով, իսկ այսօր արդեն աշխատում են 1200 հոգի։ Աշխատատեղերը գնալով ավելանում են։Ընկերության հիմնադրամն առաջին տարեդարձի առթիվ աշխատակիցների համար կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել Վանաձոր համայքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, ...
Մանրամասն |
|
06.11.23
Աղբարկղերի տեղադրման աշխատանքներ Վանաձոր համայնքում
|
Այսօր Վանաձորի տարբեր թաղամասերում տեղադրվեցին նոր պլաստիկե աղբամաններ։ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը Կոմունալ տնտեսության և շրջակա միջավայրի պահպանման հարցերի բաժնի ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել աղբարկղերի տեղադրման աշխատանքներին։ Մոտակա ժամանակ համայնքը կունենա ևս 7 աղբատար մեքենա, և համայնքի բոլոր թաղամասերում հները կփոխարինվեն նոր ու ավելի տարողունակ աղբարկղերով։
|
|
04.11.23
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորանքը’ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ
|
«Սիրելի սոցիալական աշխատողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ: Ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ այս աշխարհում ավելի քիչ մենակություն, անպաշտպանություն ու ցավ կա։ Ձեր օգնությամբ բազմաթիվ երեխաներ, ընտանիքներ, ծերեր կարողանում են օգնություն և ուշադրություն ստանալ։ Դուք ստանձնել եք օգնության կարիք ունեցող մարդկանց հոգ տանելու բեռը: Մաղթում եմ, որ ձեր աշխատանքը միշտ պարգևատրվի նույն բարությամբ, որը դուք եք տալիս մարդկանց։ Մաղթում եմ ձեզ երջանկություն և ներդաշնակություն, համբերություն, անսահման փոխըմբռնում և հաջողություններ: Շնորհավոր սոցիալական աշխատողի օրը»։
|
|
02.11.23
Հանդիպում Global Hope Network International կազմակերպության Ժնևի գրասենյակի ղեկավարի հետ
|
Հոկտեմբերի 12-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար պարոն Արկադի Փելեշյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Global Hope Network International կազմակերպության Ժնևի գրասենյակի ղեկավար Մեդաթ Էսկանդարն հետ։Հանդիպման նպատակն էր ներկայանցնել կազմակերպության գործունեությունը, այն է՝ Համայնքային զարգացում վերափոխման միջոցով (TCD), ինչպես նաև քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները և ուղիները։TCD-ն դա Համայնքային զարգացում՝ վերափոխման միջոցով, ծրագիրն ուղղված է օգնելու վերափոխել համայնքները, իրականացնել ծրագրեր՝ ուղղված համայնքների վերափոխումներին և կոտրել ծայրահեղ աղքատությունը ։Հոկտեմբերի 13-15ը Լոռու մարզի Թեժ լեռ հյուրանոցում տեղի ունեցավ եռօրյա վերապատրաստման դասընթաց,որին մասնակցում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |