06.03.23
ՀՀ Ազգային և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 64-ամյակ:
|
05.03.2023թ-ին Վանաձորում Սպարապետի ծննդյան կապակցությամբ հարգանքի տուրք մատուցեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, տեղական ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, զինվորականներ, ուսանողներ ու դպրոցականներ։ Ներկաները Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին։
|
|
20.02.23
Աշխատանքային խորհրդակցություն Վանաձորի համայնքապետարանում
|
Այսօր Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին համայքապետարանի աշխատակազմի բաժինների պետերը։ Քննարկվեցին աշխատանքային ընթացիկ հարցեր։
|
|
17.02.23
Իրազեկում ինքնակամ կառույցների հաշվառման վերաբերյալ
|
Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-397-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝ ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներկայացվում են Կադաստրի կոմիտե`2021 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում.մինչև 2021 թվականի հունվարի 1-ը քաղաքային ...
Մանրամասն |
|
06.02.23
Փետրվարի 3-ին Վանաձորի համայնքապետարանի դահլիճում տեղի ունեցավ Պոեզիայի և ասմունքի համաքաղաքային մանկապատանեկան 29-րդ փառատոնի եզրափակիչ հանդիսությունը
|
Միջոցառմանը ներկա էր Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա շնորհավորեց, պատվոգրեր և ծաղիկներ հանձնեց փառատոնի մասնակից դպրոցներին։ Պարգևատրման արարողությունից հետ ներկաները քննարկում անցկացրեցին՝ ընդգծելով փառատոնի կարևորությունը երեխաների սոցիալականացման,գրականությանը մոտենալու, տեղացի գրողների ճանաչման հարցում։ Փառատոնի ժյուրիի անդամներից կարդացին իրենց՝ հեղինակային տողերը։
|
|
06.02.23
Վանաձոր համայնքում վաղ առավոտից սկսել են ձնամաքրման ու աղատրման աշխատանքներ։
|
Աշխատանքները մեկնարկել են Տարոն, Բազում թաղամասերից և Գուգարք բնակավայրից՝ ապահովելու անխափան և անվտանգ տրանսպորտային երթևեկությունը։ Աղատրման աշխատանքները շարունակվում են Վանաձորի մյուս փողոցներում։
|
|
23.01.23
"Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման" Ծրագրի հանդիսավոր բացման արարողություն
|
#ԿԿԿԴաշինքՀունվարի 20-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացավ "Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման" Ծրագրի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ՏԿԵՆ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության,ՀՀ Քաղաքաշինության Կոմիտեի , ՀՀ Լոռու և Շիրակի մարզպետարանների, Վանաձոր և Գյումրի համայնքների ավագանու անդամներ, ինչպես նաև ՀՀ այլ համայնքների, "Ուրբան" հիմանդրամի, ՀԿ-ների, ուսումնական հաստատությունների, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ծրագրի տեղական և միջազգային փորձագետներ։Ողջույնի խոսքով հանդես եկան Լոռու մարզպետի տեղակալ՝ Գոռ Ասրյանը (Ծրագրի ՂԿ անդամ), Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ Պավել Չեպլակը, ԵՄ Պատվիրակության համագործակցության բաժնի պետի տեղակալ՝ Սիլյա Կասմանը, ՏԿԵՆ ...
Մանրամասն |
|
16.01.23
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Վանաձոր քաղաքում և Շահումյան գյուղում
|
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաղբյուրներում ջրաքանակի նվազմամբ պայմանավորված, ս.թ հունվարի 13-ից մինչև փետրվարի 13-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Երևանյան խճ. 72, 76, 117-123, 127-149 շենքերում, Նաիրի 3, 5 շենքերում և տնակային ավանում, Դ.Դեմիրճյան, Թամանցիների փողոցներում, Ամիրյան փող. 1-30 անհատական տներում, Աբեղյան 1-29/կենտ/, 2-48/զույգ/ անհատական տներում, Չուխաջյան թաղ. 1-44 շենքերում, Հակոբյան փող. 2-88 /զույգ/ անհատական տներում, Կնունյանց 46-58 /զույգ/ շենքերում, 63-71/կենտ/ անհատական տներում, Աճառյան փողոցում և նրբանցքում, Չապաևի 12-24/զույգ/, 9-23/կենտ/ անհատական տներում, Իսակովի 29, 31, 32, 34 անհատական տներում, Ծատուրյան փող. ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |