Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 244
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 81
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2021 թվականի N 81

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԵՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԸՆԹԱՑԻԿ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահ Լ. Յոլյանի 05․05․2021 թվականի թիվ ՀՊԵ-253 գրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2021 թվականի ապրիլի 30-ի N 118-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Վանաձորի համայնքապետարանում իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը՝ համաձայն հավելվածի:

2.  Եզրակացության քննարկման արդյունքում հանձնարարել Վանաձոր համայնքի ղեկավարին․

ա) Կազմակերպել Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2021 թվականի ապրիլի 30-ի N 118-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Վանաձորի համայնքապետարանում իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության մեջ նշված թերությունների և անհամապատասխանությունների վերացման աշխատանքները․

բ) Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կամ թերի կատարելու համար Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին ենթարկել կարգապահական պատասխանատվության․

գ) Բաժինների պետերին և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին՝ իրենց իրավասության սահմաններում ձեռնարկել համապատասխան քայլեր եզրակացության մեջ ներառված թերությունները և անհամապատասխանությունները հնարավորինս արագ շտկելու և հետագայում բացառելու ուղղությամբ։

3․ Եզրակացության քննարկման արդյունքում հանձնարարել Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին

ա) Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կամ թերի կատարելու համար համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին ենթարկել կարգապահական պատասխանատվության։


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner