Լ.ՄԵԼԻՔՅԱՆԻՆ - Ուշադրության կենտրոնում պահել սանիտարական և կենցաղային աղբահանության գործը: Լ.ՄԵԼԻՔՅԱՆԻՆ Գ.ՊԱՌԱՎՅԱՆԻՆ - Ուսումնասիրել Ֆիդայիների փողոցի ջրագծի անսարքությունը, պարզել ջրի նշանակությունն ու առաջարկություն ներկայացնել դրա հետագա օգտագործման համար: Գ.ՊԱՌԱՎՅԱՆԻՆ Թաղամասային հիմնարկների և համատիրությունների ուժերը մոբիլիզացնել շենքերի բակերի մաքրության վրա: Վ.ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ Հ.ԴԱՎԹՅԱՆԻՆ - Շաբաթվա ընթացքում ճշտել քաղաքից բացակայող կամ բնակատեղին փոխած քաղաքացիների գտնվելու վայրերը, կանոնակարգել նրանցից գանձվող գույքահարկի ու հողի հարկերի, աղբահանության վարձավճարների չափերը: Գ.ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ Գ.ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ - Լրջորեն զբաղվել մանկապարտեզների, սպորտդպրոցների ու մյուս կազմակերպությունների նորմալ ջեռուցման, մանկապարտեզներում տոնական պարտադիր միջոցառումների կազմակերպման հարցերով: Տ.ՊԱՊԱՆՅԱՆԻՆ - Խիստ վերահսկողություն սահմանել Բաղրամյան պողոտայի վրա կատարվող շինարարությունների վրա: Դրանք կատարել շինարարական նորմերին համապատասխան, հաշվի առնել քաղաքի մուտքի պատշաճ տեսքի ապահովման գործը: Գ.ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ Գ.ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Գ.ՊԱՌԱՎՅԱՆԻՆ - Քաղաքապետարանի ենթակայության բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում սահմանել տոնական օրերի հերթապահություն; ԲՈԼՈՐ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՊԵՏԵՐԻՆ - Մեկօրյա ժամկետում հաշվարկել մինչև տարեվերջ ֆոնդային և վարչական բյուջեով նախատեսվող ծախսերը ու այդ մասին տեղեկացնել ֆինանսական բաժին: |