Հիմք ընդունելով Սասուն Գառնիկի Գաբրիելյանի 19․02․2025 թվականի թիվ 02/2452 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30122015-06-0017 վկայականը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, 22 դեկտեմբերի 2015 թվականի Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի թիվ 1929-Ա որոշումը, 25․12․2015 թվականին տրված հողատարածքի վարձակալության թիվ 292 պայմանագիրը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 14.05.2015թ. թիվ 588-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1. Վանաձոր համայնք քաքաք Վանաձոր Թումանյան փողոց 11/71-1 հասցեում գտնվող, Սասուն Գառնիկի Գաբրիելյանի սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 38․0քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 21.02.2035 թվականը:
2. Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Սասուն Գառնիկի Գաբրիելյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 38․0քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր, վարձավճարի չափը 1․0քմ մակերեսով հողամասի համար սահմանելով 24 (քսանչորս) ՀՀ դրամ, 38.0քմ ընդհանուր մակերեսով հողամասի համար ամսական` 912 (ինը հարյուր տասներկու) ՀՀ դրամ, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։
3. Վանաձոր համայնք քաղաք Վանաձոր Թումանյան փողոց 11/71-1 հասցեում գտնվող ավտոտնակին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Հ․ Թումանյան փողոց, 11/3 ավտոտնակ: