Վանաձորի համայնքապետարանը 2023թ նոյեմբերի 29-ի համայնքի ավագանու 53 որոշմամբ, 2024 թվականի համայնքի բյուջեում պլանավորել է 10 մլն (տաս միլիոն) ՀՀ դրամ՝ մասնակցային բյուջետային գործընթաց և կառավարում իրականացնելու՝ քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ կապն ապահովելու նպատակով:
Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի բնակիչներին մասնակցելու Վանաձոր քաղաքի և 3 գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը:
Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար ներկայացված առաջարկ-նախագծերի գումարը չպետք է գերազանցի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված 10,0 մլն ՀՀ դրամը։
Վանաձորի համայնքապետարանը նախաձեռնել է այս գործընթացը քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ կապ ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով։
Վանաձոր համայնքում բնակվող մեր քաղաքացիները հնարավորություն ունեն համայնքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրը՝ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելով համայնքի կյանքը։
Միևնույն ժամանակ առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրներին ծանոթանալու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց։ Այս էլեկտրոնային գործիքը ավելի շոշափելի կդարձնի միասնական կառավարում հասկացությունը։