Հիմք ընդունելով Արարատ Վարազդատի Հակոբյանի 25.07.2024թ. թիվ 02/12766 դիմումը, փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, 01.08.2024թ. տրված թիվ 4406 (նոտարական ակտի կոդ: 741-20240731-66-8189861), 01.08.2024թ. տրված թիվ 4407 (նոտարական ակտի կոդ: 741-20240731-66-8189862) և 01.08.2024թ. տրված թիվ 4408 (նոտարական ակտի կոդ: 741-20240731-66-8189863) հայտարարությունները, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, 09.09.2024թ. «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ ՎՆ 1- 301/24 Ի եզրակացությունը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման /192732/ քաղվածքը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Խնձորուտ 2-րդ փողոց 2-րդ փակուղի 1 (պայմանական) հասցեում կառուցած բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 400.0քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1990թ. և դրա կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 400.0քմ մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 1990թ-ից:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Արարատ Վարազդատի Հակոբյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամաս 2-րդ փողոց 2-րդ փակուղի 1 (պայմանական) հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 400.0քմ մակերեսով հողամասի ու դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Խնձորուտ 2-րդ փողոց 2-րդ փակուղի 1 (պայմանական) հասցեում կառուցած բնակելի տանը տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Խնձորուտ թաղամասի 2-րդ փողոց, 3-րդ փակուղի, 19 բնակելի տուն: