Բովանդակություն | Հարգելի պարոն Ասլանյան, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 12 հունիսի 2020 թվականի թիվ 933-Ն որոշումը, ղեկավարվելով Պարետի N-110 որոշմամբ նախատեսված կանոններով, Արտակարգ դրության ողջ ժամանակահատվածի ընթացքում Վանաձորի համայնքապետարանի և ենթակայության տակ գործող նախադպրոցական կրթական կազմակերպությունների առողջ և անվտանգ գործունեությունը ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել ախտահանիչ և կանխարգելիչ ապրանքներ (3000000-4000000 ՀՀ դրամ): Ելնելով վերոնշյալից առաջարկում եմ հանձնարարել համապատասխան բաժնին անհրաժեշտ ապրանքների համար գնման գործընթաց կազմակերպելու նպատակով պատրաստել ավագանու որոշման նախագիծ՝ բյուջեում փոփոխություն իրականացնելու առաջարկությամբ։ |