Լ.ՄԵԼԻՔՅԱՆԻՆ - Սառեցնելուց խուսափելու նպատակով բունկերներից աղբի տեղափոխումը կազմակերպել ամեն օր: - Ուշադրության կենտրոնում պահել մայթերի մաքրության գործը, մեծ թեքություններում անցանկալի դեպքերից խուսափելու համար բավարարվել միայն ավազ ցանելով: Վ.ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ - Համակարգել համայնքի սեփականություն հանդիսացող էլեկտրասյուները մալուխների անցկացման համար օգտագործելու գործը: Նախապատրաստել որոշման նախագիծ` համայնքի ավագանու առաջիկա նիստում քննարկելու համար: Տ.ՊԱՊԱՆՅԱՆԻՆ Վ.ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ - Ակտիվացնել համայնքային գույքի և հողատարածքների աճուրդների կազմակերպման գործը: Տ.ՊԱՊԱՆՅԱՆԻՆ Ա.ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ - Ուսումնասիրել 2012թ. բյուջեն և միջոցներ հայթայթել քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման համար: Տ.ՊԱՊԱՆՅԱՆԻՆ - Խիստ հսկողություն սահմանել առաջիկա նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքի տարածքում դիդակտիկ նյութեր ու պաստառներ փակցնելու գործը: Օրենքով առաջնորդվող բոլոր սուբյեկտների համար ապահովել քարոզարշավի հավասար պայմաններ: Գ.ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ - Փետրվարի 5-ին կայանալիք «Լոռվա ձմեռ» միջոցառման իրազեկման նպատակով արդյունավետ օգտագործել հեռուստաեթերն ու ԶԼՄ-ների մյուս միջոցները: |