Գրանցող`
ԳԱՅԱՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ
Գրանցման ամսաթիվ`
02/07/2026 Բացատրություն`
Վանաձոր քաղաքի Կայարանի այգին աղբից մաքրելու կարիք ունի։ Հենց մուտքից սկսած` ծառերի տակ, մայթերին, թփերի տակ... հարյուրավոր կիլոգրամով աղբ է։
Լուծելու (մերժման) ամսաթիվ`
03/07/2026
Բացատրություն`
Հարգելի քաղաքացի,
Տեղեկացնում եմ, որ համայնքի կողմից կմաքրվեն այգու ընդհանուր օգտագործման քայլուղիները։
Միաժամանակ հայտնում եմ, որ վարձակալությամբ տրամադրված տարածքների մաքրության և պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման պատասխանատվությունը կրում են վարձակալները։ Նրանց հանձնարարվել է սահմանված ժամկետում կարգի բերել իրենց տարածքները և հետագայում ապահովել դրանց պատշաճ պահպանումը։