Խնդիր → Ճանապարհային նշաններ կամ սարքեր
Համառոտ նկարագրություն`
Բարև ձեզ։ Խնդրում եմ բակի տվյալ հատվածում առնվազն գոնե 2 տեղ տեղադրվի արհեստական անհարթություն (պարկած ոստիկան) ։ Սանկտ- Պետերբուրգ փողոցից դեպի Ներսիսյան թաղամաս 14 շենքի և Ներսիսյան թաղամաս 1 շենքի միջև ընկած հատվածում։ Բակային հատվածում երեխաների մեծ քանակի և անվտանգության համար եմ ձեզ դիմում և խնդրում, որովհետև Սանկտ-Պետերբուրգ փողոցից դեպի Ներսիսյան թաղամաս թեքվելուց մեքենաները շատ արագ են մտնում փողոցը, ու եղել են դեպքեր որ հազիվ են արգելակել ու խուսափել վրաերթից։ Խնդրում եմ տալ լուծում։
Խնդրի հասցեն`
Ներսիսյան թաղամաս 1, 13, 14 շենքեր
Ներկայացման ամսաթիվ`
25/06/2026 13:40