Գրանցող`
ԳԱՅԱՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ
Գրանցման ամսաթիվ`
25/06/2026 Բացատրություն`
Բարև ձեզ։ Խնդրում եմ բակի տվյալ հատվածում առնվազն գոնե 2 տեղ տեղադրվի արհեստական անհարթություն (պարկած ոստիկան) ։ Սանկտ- Պետերբուրգ փողոցից դեպի Ներսիսյան թաղամաս 14 շենքի և Ներսիսյան թաղամաս 1 շենքի միջև ընկած հատվածում։ Բակային հատվածում երեխաների մեծ քանակի և անվտանգության համար եմ ձեզ դիմում և խնդրում, որովհետև Սանկտ-Պետերբուրգ փողոցից դեպի Ներսիսյան թաղամաս թեքվելուց մեքենաները շատ արագ են մտնում փողոցը, ու եղել են դեպքեր որ հազիվ են արգելակել ու խուսափել վրաերթից։ Խնդրում եմ տալ լուծում։
Լուծելու (մերժման) ամսաթիվ`
03/07/2026
Բացատրություն`
Հարգելի քաղաքացի,
Վանաձորի համայնքապետարանը, հաստատված ճանապարհային երթևեկության սխեմայի և բնակիչների առաջարկների հիման վրա, փուլ առ փուլ տարբեր փողոցներում տեղադրում է անհրաժեշտ ճանապարհային նշաններ և արհեստական անհարթություններ։
Ձեր կողմից ներկայացված հարցը նույնպես կուսումնասիրվի, և եթե մասնագիտական գնահատմամբ դրա անհրաժեշտությունը հիմնավորվի, կտրամադրվի համապատասխան լուծում։