Այսօր: Շաբաթ, 24 Մայիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 332
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.05.25 Քաղաքացիների ընդունելություն Վանաձորի համայնքապետարանում
Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։📌Ընդունելությանը բնակիչները համայնքի ղեկավարին դիմեցին աշխատանքի տեղավորման, հողային և սեփականության իրավունքի, բակերի բարեկարգման, ծառերի էտման և հատելու հարցերով։🔹Քաղաքացիների դիմումները տեղում քննարկվեցին համայնքապետարանի աշխատակազմի տվյալ ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ և տրվեցին ցուցումներ։❗ Քաղաքացիների ընդունելությունը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից իրականացվում է երկու շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրը, ժամը 11։00-ից:Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարգին և պայմաններին կարելի է ծանոթանալ` այցելելով համայնքապետարանի կառավարման տեղակատվական համակարգի ... Մանրամասն
20.05.25 ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը «Ինտենսիվ այգեգործության» ծրագրի շրջանակում տրամադրում է պետական օժանդակություն կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար։📌 Բաղադրիչ 1 – Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում Նախատեսված է խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում կարկտապաշտպան ցանցերի տեղադրման համար՝ առանց այգեհիմնման աշխատանքների իրականացման։Հիմնական պայմանները՝🔹Ծրագրի նպատակային ծավալը՝ 0б5-ից 100 հա,🔹Կարկտապաշտպան ցանցերի համար սահմանված հաշվարկային արժեքը՝ 12б1 մլն դրամ 1 հա-ի համար,🔹Վարկի մարման ժամկետ՝ մինչև 7 տարի, ներառյալ մինչև 3 տարվա արտոնյալ ժամկետ,📉 Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում՝✔️մինչև 9% (արտարժույթով՝ մինչև 5 տոկոս)✔️սոցիալական ... Մանրամասն
19.05.25 Հանրային լսում և քննարկում

❗ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗
Հարգելի’ քաղաքացիներ,
📣Մայիսի 21-ին, ժամը 11։00-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 22, 4-րդ հարկ) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն տեղի կունենա Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կառուցման վերաբերյալ հանրային լսում և քննարկում։

19.05.25 Հիմնանորոգվում են Վանաձորի Գուգարք բնակավայրի փողոցները

📌Վանաձորի Գուգարք բնակավայրում հիմնանորոգվում են 3-րդ, 6-րդ, Քոթեջային 10-րդ և Աղայան փողոցները։
🔹Այսօր Գուգարքի փողոցների ասֆալտապատման աշխատանքներին հետևել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաների հետ շրջել է շինհրապարակում, դիտել աշխատանքները, զրուցել շինարարների ու բնակիչների հետ։
❗Փողոցները հիմնանորոգվում են սուբվենցիոն ծրագրով՝ 55% համայնքի և 45% պետական ֆինանսավորմամբ։
📍 Կառուցապատվող փողոցների ընդհանուր երկարությունը 2․5 կմ է, 18000 քմ մակերեսով։
📍 Ծրագրի արժեքը 215․090․250 դրամ է։

19.05.25 Հայ պոեզիայի և ասմունքի մանկապատանեկան համաքաղաքային 31-րդ փառատոնի մասնակիցների պարգևատրման արարողություն
Վանաձորի Տիկնիկային թատրոնում տեղի ունեցել Հայ պոեզիայի և ասմունքի մանկապատանեկան համաքաղաքային 31-րդ փառատոնի մասնակիցների պարգևատրման արարողությունը։ Այն անցկացվել է Ընտանիքի միջազգային օրը՝ հատուկ ընդգծելու ընտանիքի ու ընտանեկան արժեքների անփոխարինելի և կարևոր նշանակությունը հասարակության ու երեխաների ձևավորման համատեքստում։🔹Փառատոնի կազմակերպիչ, Վանաձորի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը, որն արդեն երեք տասնամյակ այս ոլորտում է, ընդգծել է՝ պոեզիան օգնում է երեխաների մեջ արմատացնելու բարձրագույն արժեքները։ Խոսքի ու կատարողական արվեստի օգնությամբ մատաղ սերունդը յուրացնում է սեփական մշակույթն ու արժեհամակարգը։🔹Միջոցառման մասնակիցներին ... Մանրամասն
18.05.25 Թանգարանների միջազգային օր

Այսօր Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն այցելել է Վանաձորի կերպարվեստի թանգարան և Վանաձորի Ստեփան Զորյանի անվան տուն-թանգարան։
Արկադի Փելեշյանը բարձր է գնահատել մշակութային ժառանգությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու պատասխանատու և կարևոր աշխատանքը։ Նա բարեմաղթել է աշխատակիցներին ստեղծագործական ոգեշնչում, մասնագիտական ձեռքբերումներ և շատ այցելուներ։
Համայնքի ղեկավարը երկու թանգարանների մի քանի աշխատակիցների պարգևատրել է պատվոգրերով։
Թանգարանների միջազգային օրվա և Թանգարնանների գիշեր ակցիայի շրջանակներում Վանաձորի բոլոր թանգարաններում անցկացվում են միջոցառումներ:

18.05.25 Շնորհավորական ուղերձ՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ«Թանգարանների սիրելի աշխատակիցներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ։ Այս տոնական օրը կարևոր առիթ է արժևորելու թանգարանների դերը մեր մշակութային, կրթական և պատմական կյանքում։Թանգարանները դարաններ են, որտեղ հավաքագրվում, պահպանվում և սերունդներին են փոխանցվում մարդկության բազմադարյա պատմությունն ու արժեքները։ Ձեր անձնուրաց աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում ոչ միայն պահպանել ազգային և համամարդկային մշակութային ժառանգությունը, այլև այն դարձնել հասանելի և բոլորի համար։Մշակութային ժառանգության սիրելի պահապաներ, մաղթում եմ ձեզ առողջություն, ստեղծագործ ոգի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 12.03.2020թ․
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 14.02.2020թ․
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner