Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 397
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.07.25 Վանաձորում պարգևատրվել են տարվա առաջին կիսամյակին մարզական նվաճումներ ունեցած մարզիկները
Վանաձորում պարգևատրվել են տարվա առաջին կիսամյակին մարզական նվաճումներ ունեցած մարզիկները🎗️Այսօր Վանաձորի համայնքապետարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը պարգևատրել է 2025 թվականի առաջին կիսամյակում միջազգային և հանրապետական առաջնություններում հաղթող և մրցանակակիր մարզիկներին և նրանց մարզիչներին։🔷Միջոցառումը կայացել է Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում՝ մարզական բարձր տրամադրությամբ ու ոգեշնչող մթնոլորտում։ Պարգևատրվել են տարբեր մարզաձևեր ներկայացնող մարզիկներ, որոնք 2025 թվականի հունվարից մինչև հունիս ամիսը հասցրել են բարձր արդյունքներ գրանցել թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ միջազգային հարթակներում։📍Արկադի Փելեշյանը ... Մանրամասն
10.07.25 Վանաձորի Գր․ Հախինյանի անվան երաժշտական դպրոցը հիմնանորոգվում է
Վանաձորի Գր․ Հախինյանի անվան երաժշտական դպրոցը հիմնանորոգվում էՎանաձորի Գր․ Հախինյանի անվան երաժշտական դպրոցում այս օրերին ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել է դպրոց և տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին։🎼Դպրոցը, որը կարևոր մշակութային կենտրոն է քաղաքում, երկար տարիներ սպասել է արդիականացմանը։ Դպրոցը գործում է բազմաբնակարան շենքի առաջին հարկում 1973 թվականից, բայց երբևէ չի նորոգվել։🔹Հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված ժամանակացույցի։ Վերանորոգվում են դասասենյակները, թարմացվում է էլեկտրականությունը, պատուհաններն ու դռները, նախկինում չօգտագործվող կիսաքանդ սենյակի հաշվին մեծացվել է դահլիճը։📍 Հիմնանորոգումը կատարվում ... Մանրամասն
10.07.25 Անցկացվել է Վանաձոր համայնքի հաշմանդամություն ունեցող անձանց շախմատի և շաշկու առաջնություն
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի մարզական միջոցառումների պլանի համաձայն, հուլիսի 7-ին «Շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում անցկացվեց Վանաձոր համայնքի հաշմանդամություն ունեցող անձանց շախմատի և շաշկու առաջնություն:🔷Առաջնության անցկացման նպատակն է մասսայականացնել շախմատ և շաշկի մարզաձևերը հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում, ինպես նաև կազմակերպել նրանց ակտիվ հանգիստը: Նման մրցաշարերը խթանում են հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների բացահայտմանը։Միջոցառմանը ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Էրիկ Կոստանյանը և բաժնի աշխատակիցները:🔷Հաղթողները ... Մանրամասն
10.07.25 Ստեղծագործական վարպետության դաս՝ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա և Վանաձորում էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քաղաքականության շրջանակներում՝անցկացվել են միջոցառումներ։Կոմիտասի անվան արվեստի դպրոցում տեղի է ունեցել ստեղծագործական վարպետության դաս՝ էկոտոպրակների կարի և ձևավորման ուղղությամբ։ Վանաձորի համայնքապետարանի կազմակերպած վարպետության դասի մասնակիցները կարի մեքենաներով էկոպայուսակներ են կարել ու ձևավորել հատուկ ներկերով։Պոլիեթիլենային տոպրակների փոխարեն Էկոպայուսակների կիրառումը մեծապես կնպաստի թափոնների դեմ պայքարին։Վարպետության դասի մասնակիցները հավաստագրեր են ստացել։🔆 Միջոցառումները միտված են նպաստելու էներգաարդյունավետ վարքագծի ձևավորմանը և տարածմանը՝ հատկապես երեխաների, պատանիների և երիտասարդների ... Մանրամասն
02.07.25 🚴‍♂️ Հեծանվավազք Վանաձորում՝ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա և Վանաձորում էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քաղաքականության շրջանակներում՝հունիսի 30-ին Վանաձորի համայնքապետարանի նախաձեռնությամբ անցկացվեց հեծանվավազք։🔆 Միջոցառման նպատակն է խթանել էներգաարդյունավետ վարքագծի ձևավորումը և տարածումը՝ հատկապես երեխաների, պատանիների և երիտասարդների շրջանում։ Հեծանիվը՝ որպես էկոլոգիապես մաքուր և առողջ ապրելակերպ խթանող փոխադրամիջոց, խորհրդանշում է կայուն ու պատասխանատու վերաբերմունքը շրջակա միջավայրի հանդեպ։📍 Հեծանվավազքի մեկնարկը տրվեց Վանաձորի կերպարվեստի թանգարանի մոտից, մասնակիցներն անցան Տիգրան Մեծ պողոտայի ողջ երկայնքով։ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի մոտ անցկացվեց մասնակիցների պարգևատրման ... Մանրամասն
26.06.25 Հունիսի 30-ին Վանաձորի համայնքապետարանի նախաձեռնությամբ կանցնացվի հեծանվավազք

‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
ℹ️ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա և Վանաձոր քաղաքում էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քաղաքականության շրջանակուներում՝
հունիսի 30-ին Վանաձորի համայնքապետարանի նախաձեռնությամբ կանցնացվի հեծանվավազք։
🔆Միջոցառման նպատակն է խթանել էներգաարդյունավետ վարքագծի ձևավորումը և տարածումը՝ հատկապես երեխաների, պատանիների և երիտասարդների շրջանում։
Հեծանվավազքը կանցկացվի
⏰ժամը 10։30-12։30-ը Վանաձորի կերպարվեստի թանգարանի մոտից։
👥Մասնակցել կարող են բոլորը՝ սեփական հեծանիվներով։
🏆Նախատեսված են մրցանակներ

23.06.25 Կյանքից անժամանակ հեռացել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ, բժիշկ- հոգեբույժ, հասարակական-քաղաքական գործիչ` Գայանե Սեյրանի Քալանթարյանը
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ, բժիշկ- հոգեբույժ, հասարակական-քաղաքական գործիչ` Գայանե Սեյրանի Քալանթարյանը։Ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին ու գործընկերներին և կիսում ենք կորստյան ցավը։Գայանե Քալանթարյանը ծնվել 1951 թվականի մարտի 22-ին ք․ Կիրովականում, մանկավարժների ընտանիքում:Ոսկե մեդալով ավարտել է Կիրովականի Գրիբոյեդովի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցը։1974թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, այնուհետև ուսանել ինտերնատուրայում, ստացել բժիշկ-հոգեբույժի որակավորում:1975թ. աշխատանքի է ընդունվել Կիրովականի միջշրջանային հոգենյարդաբանական դիսպանսեր որպես բժիշկ-հոգեբույժ:1993թ.-ից ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 12.03.2020թ․
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 14.02.2020թ․
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner