Սիրելի բնակիչներ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հավանություն է տվել Վանաձոր համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ներկայացրած 3 ծրագրային հայտերին։ Քաղաքացիների կողմից ամենաշատ քվեարկություն ստացած ծրագիր առաջարկները կիրականացվեն․
Դրանք են՝
«Շահումյան բնակավայրում ֆուտբոլի դաշտի վերակառուցում» ծրագիր, «Սպորտային խաղահրապարակի կառուցում Շահումյան բնակավայրում» ծրագիր «Գուգարք գյուղում երկու խաղահրապարակի կառուցում» ծրագիր։