Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 227
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.09.24 ‼️ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
 «Քո նորարարական լուծումը քաղաքի կյանքը փոխելու համար»Ունե՞ք նորարարական լուծումներ տեխնոլոգիական ոլորտում, որոնք առավել կբարելավեն ու նոր շունչ կտան Վանաձոր քաղաքի կյանքին։Մասնակցե՛ք «Քո նորարարական լուծումը քաղաքի կյանքը փոխելու համար» երիտասարդական մրցույթին և ստացեք 800․000, 600․000, 400․000 ՀՀ դրամ մրցանակներից մեկը։ Մրցույթին կարող են ներկայացվել գաղափարներ և/կամ նախատիպեր, որոնք միտված կլինեն հետևյալ ոլորտներում նորարարական լուծումներին՝Զբոսաշրջություն,Տրանսպորտ,Քաղաքի բրենդ,Շրջակա միջավայրի պաշտպանություն,Հանրային քննարկումներին, քաղաքացիների մասնկացության թվային հարթակներԿլիմայի փոփոխություն,AI (Արհեստական բանակության) կիրառությունը քաղաքի կյանքում և այլնՄրցույթին ... Մանրամասն
25.06.24 Վանաձորի բակերի ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են
Հերթական բակը, որտեղ մեկնարկեցին շինաշխատանքները, Իսահակյան 2 և 4 բազմաբնակարան շենքերի բակն է։
Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելեց շինհրապարակի վերածված բակը։
Արկադի Փելեշյանը զրուցեց բնակիչների հետ, լսեց նրանց մտահոգություններն ու գոհունակությունը՝ վերջապես իրենց հասցեում շինարարական եռուզեռը տեսնելու համար։
Հիմնանորոգվում է 2000 մ² մեկերես։ Աշխատանքն իրականացվում է համայնքի միջոցներով։
24.06.24 «Սթրիթբոլի Հայաստանի գավաթ 2024» մրցաշար
Հունիսի 24-ին Վանաձորի գլխավոր հրապարակում անցկացվում է «Սթրիթբոլի Հայաստանի գավաթ 2024» մրցաշարը՝ բակային ֆուտբոլ և բասկետբոլ մարզաձևերից:Բակային ֆուտբոլի մրցաշարին մասնակցում են Լոռու մարզի երեխաները՝ այդ թվում Լոռու մարզում գտնվող արցախցի երեխաները։Բասկետբոլի մրցաշարին մասնակցության հնարավորություն է տրվել երեխաների ՀՀ-ի ողջ տարածքից:Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, խորհրդական Արման Բերնեցյանիի և Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Սասուն Բեգլարյանի հետ շրջել են հրապարակում, զրուցել բակային ֆուտբոլի կազմակերպիչների հետ։Նրանք պատանի մարզիկներին ցուցադրել են գնդակը ցանց նետելու իրենց հմտությունները, ապա փոքր թիմեր կազմելով՝ ֆուտբոլ խաղացել պատանիների ... Մանրամասն
21.06.24 Մշակվում է Վանաձորի գլխավոր հատակագիծը
Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում 20.06.2024թ-ին տեղի ունեցավ Լոռու մարզի համայնքների Վանաձոր միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթի’ գլխավոր հատակագծի, վերաբերյալ ՇՄԱԳ փորձաքննության 4-րդ’ վերջին փուլը։Ներկա էին Շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները։ Վանաձորի համայնքապետարանը ներկայացնում էր գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը։Գլխավոր հատակագիծը մշակվում է 2023 թվականից’ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, իսկ Վանաձորի համայնքապետարանը անմիջական մասնակցություն է ունեցել քաղաքի համար կարևորագույն ռազմավարական այս փաստաթղթի մշակմանը։Առաջիկայում կլինեն հանրային լսումներ մշակված փաստաթուղթը քաղաքացիներին ... Մանրամասն
20.06.24 Հարգելի’ քաղաքացիներ
Վանաձորում տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով տապալվել են ծառեր, վնսավել են հոսանքի լարեր։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հանձնարարությամբ անմիջապես կազմվել են արագ արձագանքման խմբեր’ հետևանքները հնարավորինս արագ վերացնելու նպատակով։ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ այս պահին Կոմունալ տնտեսության և շրջակա միջավայրի պահպանման հարցերի բաժնի աշխատակիցները շարունակում են շրջայցը համայնքում՝ պարզելու հասցրված վնասները և կազմակերպելու աշխատանքները։
19.06.24 Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հյուրընկալեց Վանաձորի քույր քաղաք Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոին, գանձապետ Վիգեն Երգանյանին և Փասադենայի քույր քաղաքների կոմիտի անդամ Վահան Պողոսյանին
Փասադենայի քաղաքապետի այցը իրականացվում է ԱՄՆ կառավարության կողմից տեղական ժողովրդավարությունը՝ Հայաստանի և ԱՄՆ քաղաքների, մարզերի և նահանգների միջև համագործակցության միջոցով խթանելու ծրագրի շրջանակներում։Արկադի Փելեշյանը ամերիկյան գործընկերոջ՝ Վիկտոր Գորդոի հետ քննարկեց քաղաքների համագործակցության հեռանկարները, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց արդեն հաջողությամբ կատարված ծրագրերի համար։Քաղաքապետ Վիկտոր Գորդոն անկեղծացավ՝ ինքը Մեքսիկայից է տեղափոխվել ԱՄՆ ու այնտեղ իր առաջին ընկերը հայ է եղել։ Նշեց, որ լավ ծանոթ է հայկական մշակույթին ու այն բարձր է գնահատում։Երկու քաղաքների ղեկավարները քննարկեցին տևական գործընկերությունը ընդլայնելու շուրջ հարցեր։ Մասնավորապես ներկայացվեց Վանաձորում ներդրումային ... Մանրամասն
18.06.24 Նշվեց Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոցի 55-ամյակը
Այսօր՝ հունիսի 18-ին, Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոցի դահլիճում տեղի ունեցավ դպրոցի հիմնադրմնան 55-ամյակին նվիրված միջոցառում։Ներկա էին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքապետարանի աշխատակազմի պաշտոնյաներ, Վանաձորի մշակութային կենտրոնների ղեկավարներ, արվեստագետներ, մտավորականներ, դպրոցի ներկայիս ու նախկին սաներ։Դպրոցի 55-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցավ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա նշեց, որ ինքը ևս այդ դպրոցի սաներ եղել և փաստեց դպրոցի դժվարին, բայց և արդյունավետ ճանապարհը։«Այս դպրոցը կրում է հայ ազգային օպերայի հիմնադիր մեծ կոմպոզիտորի, մշակութային-հասարակական գործչի անունը, որը պայքարել է մեր ազգային մշակույթի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 12.03.2020թ․
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 14.02.2020թ․
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner