21.05.25
Քաղաքացիների ընդունելություն Վանաձորի համայնքապետարանում
|
Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։📌Ընդունելությանը բնակիչները համայնքի ղեկավարին դիմեցին աշխատանքի տեղավորման, հողային և սեփականության իրավունքի, բակերի բարեկարգման, ծառերի էտման և հատելու հարցերով։🔹Քաղաքացիների դիմումները տեղում քննարկվեցին համայնքապետարանի աշխատակազմի տվյալ ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ և տրվեցին ցուցումներ։❗ Քաղաքացիների ընդունելությունը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից իրականացվում է երկու շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրը, ժամը 11։00-ից:Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարգին և պայմաններին կարելի է ծանոթանալ` այցելելով համայնքապետարանի կառավարման տեղակատվական համակարգի ...
Մանրամասն |
|
20.05.25
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը «Ինտենսիվ այգեգործության» ծրագրի շրջանակում տրամադրում է պետական օժանդակություն կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար։📌 Բաղադրիչ 1 – Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում Նախատեսված է խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում կարկտապաշտպան ցանցերի տեղադրման համար՝ առանց այգեհիմնման աշխատանքների իրականացման։Հիմնական պայմանները՝🔹Ծրագրի նպատակային ծավալը՝ 0б5-ից 100 հա,🔹Կարկտապաշտպան ցանցերի համար սահմանված հաշվարկային արժեքը՝ 12б1 մլն դրամ 1 հա-ի համար,🔹Վարկի մարման ժամկետ՝ մինչև 7 տարի, ներառյալ մինչև 3 տարվա արտոնյալ ժամկետ,📉 Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում՝✔️մինչև 9% (արտարժույթով՝ մինչև 5 տոկոս)✔️սոցիալական ...
Մանրամասն |
|
19.05.25
Հանրային լսում և քննարկում
|
❗ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗ Հարգելի’ քաղաքացիներ, 📣Մայիսի 21-ին, ժամը 11։00-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 22, 4-րդ հարկ) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն տեղի կունենա Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կառուցման վերաբերյալ հանրային լսում և քննարկում։
|
|
19.05.25
Հիմնանորոգվում են Վանաձորի Գուգարք բնակավայրի փողոցները
|
📌Վանաձորի Գուգարք բնակավայրում հիմնանորոգվում են 3-րդ, 6-րդ, Քոթեջային 10-րդ և Աղայան փողոցները։ 🔹Այսօր Գուգարքի փողոցների ասֆալտապատման աշխատանքներին հետևել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաների հետ շրջել է շինհրապարակում, դիտել աշխատանքները, զրուցել շինարարների ու բնակիչների հետ։ ❗Փողոցները հիմնանորոգվում են սուբվենցիոն ծրագրով՝ 55% համայնքի և 45% պետական ֆինանսավորմամբ։ 📍 Կառուցապատվող փողոցների ընդհանուր երկարությունը 2․5 կմ է, 18000 քմ մակերեսով։ 📍 Ծրագրի արժեքը 215․090․250 դրամ է։
|
|
19.05.25
Հայ պոեզիայի և ասմունքի մանկապատանեկան համաքաղաքային 31-րդ փառատոնի մասնակիցների պարգևատրման արարողություն
|
Վանաձորի Տիկնիկային թատրոնում տեղի ունեցել Հայ պոեզիայի և ասմունքի մանկապատանեկան համաքաղաքային 31-րդ փառատոնի մասնակիցների պարգևատրման արարողությունը։ Այն անցկացվել է Ընտանիքի միջազգային օրը՝ հատուկ ընդգծելու ընտանիքի ու ընտանեկան արժեքների անփոխարինելի և կարևոր նշանակությունը հասարակության ու երեխաների ձևավորման համատեքստում։🔹Փառատոնի կազմակերպիչ, Վանաձորի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը, որն արդեն երեք տասնամյակ այս ոլորտում է, ընդգծել է՝ պոեզիան օգնում է երեխաների մեջ արմատացնելու բարձրագույն արժեքները։ Խոսքի ու կատարողական արվեստի օգնությամբ մատաղ սերունդը յուրացնում է սեփական մշակույթն ու արժեհամակարգը։🔹Միջոցառման մասնակիցներին ...
Մանրամասն |
|
18.05.25
Թանգարանների միջազգային օր
|
Այսօր Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն այցելել է Վանաձորի կերպարվեստի թանգարան և Վանաձորի Ստեփան Զորյանի անվան տուն-թանգարան։ Արկադի Փելեշյանը բարձր է գնահատել մշակութային ժառանգությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու պատասխանատու և կարևոր աշխատանքը։ Նա բարեմաղթել է աշխատակիցներին ստեղծագործական ոգեշնչում, մասնագիտական ձեռքբերումներ և շատ այցելուներ։ Համայնքի ղեկավարը երկու թանգարանների մի քանի աշխատակիցների պարգևատրել է պատվոգրերով։ Թանգարանների միջազգային օրվա և Թանգարնանների գիշեր ակցիայի շրջանակներում Վանաձորի բոլոր թանգարաններում անցկացվում են միջոցառումներ:
|
|
18.05.25
Շնորհավորական ուղերձ՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ
|
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ«Թանգարանների սիրելի աշխատակիցներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ։ Այս տոնական օրը կարևոր առիթ է արժևորելու թանգարանների դերը մեր մշակութային, կրթական և պատմական կյանքում։Թանգարանները դարաններ են, որտեղ հավաքագրվում, պահպանվում և սերունդներին են փոխանցվում մարդկության բազմադարյա պատմությունն ու արժեքները։ Ձեր անձնուրաց աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում ոչ միայն պահպանել ազգային և համամարդկային մշակութային ժառանգությունը, այլև այն դարձնել հասանելի և բոլորի համար։Մշակութային ժառանգության սիրելի պահապաներ, մաղթում եմ ձեզ առողջություն, ստեղծագործ ոգի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |