Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահ Լ. Յոլյանի 05․05․2021 թվականի թիվ ՀՊԵ-253 գրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2021 թվականի ապրիլի 30-ի N 118-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Վանաձորի համայնքապետարանում իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը՝ համաձայն հավելվածի:
2. Եզրակացության քննարկման արդյունքում հանձնարարել Վանաձոր համայնքի ղեկավարին․
ա) Կազմակերպել Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2021 թվականի ապրիլի 30-ի N 118-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Վանաձորի համայնքապետարանում իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության մեջ նշված թերությունների և անհամապատասխանությունների վերացման աշխատանքները․
բ) Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կամ թերի կատարելու համար Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին ենթարկել կարգապահական պատասխանատվության․
գ) Բաժինների պետերին և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին՝ իրենց իրավասության սահմաններում ձեռնարկել համապատասխան քայլեր եզրակացության մեջ ներառված թերությունները և անհամապատասխանությունները հնարավորինս արագ շտկելու և հետագայում բացառելու ուղղությամբ։
3․ Եզրակացության քննարկման արդյունքում հանձնարարել Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին․
ա) Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կամ թերի կատարելու համար համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին ենթարկել կարգապահական պատասխանատվության։