Այսօր: Երկուշաբթի, 27 Սեպտեմբերի 2021թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1598
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Ֆաքս 0322 22250, Հեռ. 060 650044, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2021 թվականի N 1598

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Գ. ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 40-42/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՄՍՈՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 26 ՀՈՒՆԻՍԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1195 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 2190 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սվետլանա Սամսոնի Գրիգորյանի  դիմումները, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15102019-06-0061 վկայականը, ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի   4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ  912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.

1. Վանաձոր համայնքի ղեկավարի 26 հունիսի 2019 թվականի «Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորչի փողոցի թիվ 40 շենքի հարավային մասում ինքնակամ կառուցված մետաղական ավտոտնակի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչելու, ավտոտնակն օրինականացնելու և փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 1195 որոշման մեջ կատարել հետևյալ ուղղումը՝ որոշման 4-րդ կետում «վարձակալելու» բառը փոխարինել «ուղղակի վաճառքի ձևով օտարելու» բառերով:

2. Վանաձոր քաղաքի Գ. Լուսավորչի փողոց թիվ 40-42/1 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 20.6քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 19.71քմ) մետաղական ավտոտնակը 53560 (հիսուներեք հազար հինգ հարյուր վաթսուն) դրամով և դրանով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 20.6քմ մակերեսով հողամասը 93200 (իննսուներեք հազար երկու հարյուր) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել  Սվետլանա Սամսոնի Գրիգորյանին:

3.Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Սվետլանա Սամսոնի Գրիգորյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր:

4.Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ղեկավարի 22 նոյեմբերի 2019 թվականի «Վանաձոր քաղաքի Գ.Լուսավորչի փողոցի թիվ 40-42/1 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված ավտոտնակը և դրանով զբաղեցված հողամասը վարձակալության իրավունքով Սվետլանա Սամսոնի Գրիգորյանին տրամադրելու մասին» թիվ 2190 որոշումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.32 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Ֆաքս 0322 22250
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner