Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝ որոշում եմ.
1. Հաստատել Վանաձոր համայնքի լուսավորության գրաֆիկը` համաձայն հավելվածի:
2. Գրաֆիկի հսկողությունը հանձնարարել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանին:
3. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ղեկավարի 2021թ. հունվարի 12-ի «Վանաձոր համայնքի փողոցների լուսավորության գրաֆիկը հաստատելու և Վանաձոր համայնքի ղեկավարի 15 հուլիսի 2019 թվականի թիվ 1289 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 12 որոշումը: