Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 01
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

21 ապրիլի 2022 թվականի N 01

Հանրային քննարկում

Վանաձոր համայնքի աշխատակազմը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի  նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման «ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի  ՀՀ տնտեսական և  սոցիալական ենթակառուցվածքների ուղղված հայտերի մշակման , ներկայացման , քննարկման և հաստատման» կարգի պահանջները,   հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց և համայնքի ավագանու խմբակցություններին  հանրային բաց լսումների   2022 թվականի համար հետևյալ սուբվենցիոն ծրագրերի հայտերի քննարկմանը:

  1. Վանաձոր համայնքի Վ․Համբարձումյանի անվան հապարակի հիմնանորոգում
  2. Վանաձոր համայնքի Ձմեռային մարզաձևերի ՄՊՄԴ ՀՈԱԿԻ մարզասրահի կառուցում և «Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի շենքի մարզասրահի ռետինապատ հատակի փոխարինում
  3. Վանաձոր համայնքի կարիքների համար աղբատար մեքենաների ձեռքբերում
  4. Վանաձոր համայնքի Ավետիք Իսահակյան փողոցի հիմնանորոգում
  5. Վանաձոր համայնքի Հենրիկ Զաքարյան փողոցի հիմնանորոգում
  6. Վանաձոր համայնքի Հրաչյա Ներսիսյան փողոցի հիմնանորոգում
  7. Վանաձոր համայնքի Գարեգին Նժդեհի փողոցի հիմնանորոգում
  8. Վանաձոր համայնքի Շահումյան բնակավայրի 1,2,4,5,6,9 փողոցների հիմնանորոգում
  9. Վանաձոր համայնքի Դարպաս բնակավայրի 3-րդ և 4-րդ փողոցների հիմնանորոգում
  10. Վանաձոր համայնքի թիվ 4 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում
  11. Վանաձոր համայնքի թիվ 8 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում /2-րդ փուլ/
  12. Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի Էներգետիկների 5-րդ փողոցի և Կոտեջային 1,2,3,4,9-րդ փողոցների հիմնանորոգում, 14-րդ փողոցում սելավատարի կառուցում
  13. Վանաձոր համայնքի Տինիկային թատրոնի հիմնանորոգում
  14. Վանաձոր համայնքի Դարպաս և Գուգարք բնակավայրերում մանկապարտեզների կառուցում / 2 փուլով/
  • Վանաձոր համայնքի Կ.Դեմիրճյան փ. թիվ 6, թիվ 8, թիվ 11, թիվ 19, Մոսկովյան փ. թիվ 14, Նժդեհի փ. թիվ 7, Տիգրան Մեծի պ. թիվ 77, Թումանյան փ. թիվ 6, Վարդանանց փ. թիվ 23, թիվ 49 շենքերի տանիքների ջերմամեկուսացման և հիմնանորգման աշխատանքներ:

Հանրային քննարկումները կիրականացվեն 2022 թվականի ապրիլի 5-ից մինչև  ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում : Առաջարկությունների ամփոփումը և հանրային բաց լսումները տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 21-ին ժամը 16:00-ին,  համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում՝  ավագանու նիստերի դահլիճում:

Առաջարկությունները կարող եք ներկայացնել առցանց, cityvanadzor@gmail.com,  info@vanadzor.am  էլեկտրոնային փոստով կամ  գրավոր աշխատակազմի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանին, մինչև սույն թվականի ապրիլի 20 ՝ ներառյալ:

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմ

Կից ֆայլերին ծանոթանալ հետևյալ հղումով



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner