Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 250
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 80
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2021 թվականի N 80

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3-3/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ԱՐՄԵՆ ԺՈՐԱՅԻ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արմեն Ժորայի Սարուխանյանի լիազորված անձ Արտյոմ Մարտիկի Մամյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15072021-06-0005 և Արմեն Ժորայի Սարուխանյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05032021-06-0061 վկայականները, Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, 16.08.2021թ. «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրված ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր Բուսաբանական փողոց թիվ 3-3/3 հասցեում անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Վանաձոր քաղաքի Բուսաբանական փողոց, թիվ 3-3/3 հասցեում գտնվող 1483,2քմ մակերեսով հողամասերը հողի կադաստրային արժեքով՝ 6588080  (վեց միլիոն հինգ հարյուր ութսունութ հազար ութսուն) դրամով և 231,59 քմ մակերեսով շինությունները՝ 960000 (ինը հարյուր վաթսուն հազար) դրամով՝  «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվետվության համաձայն, ուղղակի վաճառքի ձևով օտարել  Արմեն Ժորայի Սարուխանյանին:

2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել հողամասերի և շինությունների առուվաճառքի պայմանագրի կնքման գործընթացը:

 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner