Հիմք ընդունելով Սվետլանա Պողոսի Առուշանյանի և Իսակ Ֆրիդոնի Առուշանյանի լիազորված անձ Արթուր Միքայելի Սուքիասյանի 05․04․2024 թվականի թիվ 02/6530 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03042024-06-0035 վկայականը, 01․08․2024 թվականի թիվ 94 լիազորագիրը (նոտարական ակտի կոդ։ 594-20240108-90-7599229), 01․02․2024 թվականի թիվ 1023 լիազորագիրը (նոտարական ակտի կոդ ։594-20240220-67-7710409), «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագիծը և բնութագիրը, 03․04․2024 թվականի հաշվառման /չափագրման / տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր։ 2024BY6Q66, 2024GWZZRM), անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ.
1. Տարանջատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Գ․ Սունդուկյան փողոց 1-ին նրբանցք 7/1 հասցեում գտնվող Սվետլանա Պողոսի Առուշանյանի և Իսակ Ֆրիդոնի Առուշանյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասը և դրա վրա գտնվող բնակելի նշանակության շինությունները՝ համաձայն «Տարոն Վարդանյան Արտուրի » ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի։
2. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Գ․ Սունդուկյան փողոց 1-ին նրբանցք 7/1 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ․
ա․ 0․02242 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 140․5 քմ բնակելի նշանակության շինությունների փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք. Գ․ Սունդուկյան փողոց, 1-ին նրբանցք 7/1 բնակելի տուն։
բ․ 0․02061 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 238․9 քմ բնակելի նշանակության շինությունների փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք. Գ․ Սունդուկյան փողոց, 1-ին նրբանցք 7/2 բնակելի տուն։