Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2438
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2024 թվականի N 2438

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՎՐՈՍ ԹԱՂԱՄԱՍԻ 21-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 20/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՌՈՒԲԻԿ ՌՈՒԲԵՆԻ ԲՐՈՒՏՅԱՆԻ, ՌՈԲԵՐՏ ՌՈՒԲԵՆԻ ԲՐՈՒՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռոբերտ Ռուբենի Բրուտյանի, Ռուբիկ Ռուբենի Բրուտյանի 14․10․2024 թվականի թիվ 02/17194 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08102024-06-0051 վկայականը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման  քաղվածքը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, , ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ. 

1․ Տարանջատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Տավրոս թաղամասի 21-րդ փողոց թիվ 20/1 հասցեում գտնվող, Ռոբերտ Ռուբենի Բրուտյանի, Ռուբիկ Ռուբենի Բրուտյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասը և դրա վրա գտնվող շինությունները՝ համաձայն  «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿ» ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի։

2. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի, Տավրոս թաղամասի 21-րդ փողոց թիվ 20/1 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ․ 

ա․ 0․061045 հա մակերեսով հողամասին և նրա վրա գտնվող բնակելի նշանակության 280․34 քմ մակերեսով բնակելի նշանակության շինություններին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Տավրոս թաղամասի 21-րդ փողոց, 20/1 բնակելի տուն։

բ․ 0․066475 հա մակերեսով հողամասին և նրա վրա գտնվող 80քմ մակերեսով բնակելի նշանակության շինություններին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Տավրոս թաղամասի 21-րդ փողոց, 20/2 շինություն։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.65 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner