Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1888
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հոկտեմբերի 2019 թվականի N 1888

ԱՇԽԵՆ ԳԵՆԱԴԻԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Աիդա Ցոլակի Ամիրյանի դիմումի հիման վրա ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 23.09.2019 թվականին կազմվել է արձանագրություն և զեկուցագիր, որի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` Աշխեն Գենադիի Հարությունյանի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու հիմքով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. 

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 23.09.2019 թվականին տրված արձանագրության և զեկուցագրի համաձայն՝ Աշխեն Գենադիի Հարությունյանը (հասցե՝ ք. Վանաձոր, Մ. Հերացու փող. 12տ) Վանաձոր քաղաքի Նիզամու փողոցի թիվ 55/13-1 հասցեի բնակելի տան հյուսիսարևելյան մասում ինքնակամ կառուցել է երկաթբետոնե կարկաս, որը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք է:

2019 թվականի սեպտեմբերի 23-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2019 թվականի հոկտեմբերի 07-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով ծանուցվել էին Աշխեն Հարությունյանը և Աիդա Ամիրյանը:
Վարչական վարույթի լսումներին ներկայացել էր Աիդա Ամիրյանը: 24.09.2019 թվականին Աշխեն Հարությունյանին ուղարկված ծրարի հետադարձ ծանուցումը առկա չէ:
07.10.2019 թվականին կազմված արձանագրության համաձայն Աշխեն Հարությունյանը հայտնեց, որ Նիզամու փողոցի թիվ 55/13-1 հասցեի բնակելի տան տանիքում կառուցված շինությունը լրիվ փակում է իր բնակելի տան երկու ննջասենյակների պատուհանները և խանգարում է լույս թափանցելուն: Բացի այդ Աիդա Ամիրյանը պարտավորվեց ներկայացնել համապատասխան փորձագիտական եզրակացություն:

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե՝ վարույթին չի ներկայացել վարչական ակտի հասցեատերը, իսկ օրենքը բացառում է առանց նրա ներկայության համապատասխան վարչական ակտ ընդունելը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, 49-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 53-րդ և 58-60-րդ հոդվածներով՝ 

ՈՐՈՇԵՑԻ

1. Աշխեն Գենադիի Հարությունյանի վերաբերյալ վարչական վարույթը կասեցնել: 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:
3. Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով համայնքի ղեկավարին և դատական կարգով ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.23 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner