Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1597
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 օգոստոսի 2019 թվականի N 1597

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՉՈՒԽԱՋՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 24/21-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ,ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՂԱՎԱՐԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՍՏՂԻԿ ԱԴԻԲԵԿԻ ԽՈՒԴԻՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Աստղիկ Ադիբեկի Խուդինյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18062019-06-0025 վկայականը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ կետի բ) ենթակետով, 33.2-րդ և 34.2-րդ կետերով, 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով՝ որոշում եմ.

1. Վանաձոր  քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 24/21-1 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 6.72քմ արտաքին մակերեսով տաղավարը 11424 (տասնմեկ հազար չորս հարյուր քսանչորս) դրամով և դրանով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 11.9քմ մակերեսով հողամասից 11.72քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքով՝ 22433 (քսաներկու հազար չորս հարյուր երեսուներեք) դրամով, իսկ հասարակական նշանակության կառույցների համար՝ ինքնակամ կառույցով զբաղեցված տարածքի մակերեսի կրկնակի չափից ավելի տրամադրված 0.18քմ մակերեսով հողամասը հողամասի կադաստրային արժեքի եռապատիկի չափով՝ 1034 (հազար երեսունչորս) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել Աստղիկ Ադիբեկի Խուդինյանին: 

2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին` Աստղիկ Ադիբեկի Խուդինյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել տաղավարի և հողամասի առուվաճառքի պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(41.99 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner