Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1118
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2018 թվականի N 1118

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-2 ՔՇՀ-3 ԹԻՎ 55/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մհեր Յուրիկի Չիբուխչյանի դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1900073 վկայականը, Վանաձորի քաղաքապետի 2008թ. հունիսի 05-ի թիվ 757 որոշումը, 2008թ. հունիսի 05-ի հողամասի կառուցապատման (մրցույթով) թիվ 448 պայմանագիրը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի  481 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության  28.03.2013թ. թիվ  276-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի  29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դ) ենթակետով ՝  որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ-3 թիվ 55/6 հասցեում գտնվող հողամասի կառուցապատման  իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2028թ. հունիսի 05-ը:
2. Վանաձորի  համայնքապետարանի աշխատակազմի  եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Մհեր Չիբուխչյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 21.0քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման  պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին համապատասխան համաձայնագիր՝ հողամասի յուրաքանչյուր 1.0քմ-ի համար վարձավճարի չափը   սահմանելով ամսական 12 (տասներկու)  դրամ:
3. Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ-3 թիվ 55/6 հասցեում գտնվող հողամասին տրամադրել նոր փոստային հասցե՝  ք.Վանաձոր, Տարոն-2 ՔՇՀ-3, թիվ 55/6-1 հողամաս:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.39 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner