Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 926
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2020 թվականի N 926

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԽՆՁՈՐՈՒՏ ԹԱՂ. 1-ԻՆ ՓՈՂ. ԹԻՎ 93 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԴԱՆ ՎՐՈՒՅՐԻ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վարդան Վրույրի Բուլղադարյանի (ծնված՝ 08.11.1976թ.) դիմումը, 10.02.2020թ ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 464 վկայագիրը (նոտարական ակտի կոդ: 594-20200208-84-4455417), հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 25.11.1990թ. անհատական բնակելի տան տեխնիկական անձնագիրը, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 16.03.2020թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-52/20 Ի եզրակացությունը  և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղ. 1-ին փող. թիվ 93  հասցեում կառուցած բնակելի տան կառուցման և սպասարկման  համար անհրաժեշտ օրինական 660.0քմ և կից 198.4քմ մակերեսով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1950-2004թ.թ.-ին, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 858.4քմ:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության  2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դ) ենթակետով՝ որոշում  եմ.

1. Ճանաչել Վարդան Վրույրի Բուլղադարյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղ. 1-ին փող. թիվ 93 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 660.0քմ մակերեսով հողամասին կից 198.4քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

2. Ճանաչել Վարդան Վրույրի Բուլղադարյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղ. 1-ին փող. թիվ 93 հասցեի 858.4քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ՝ բացառությամբ 15.05.2001թ.-ից հետո ինքնակամ կառուցված 13.06քմ արտաքին մակերեսով բաց պատշգամբից և 3.80քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկից:

3. Հողամասի սահմանները  որոշվում են  համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի փոստային հասցեն՝ ք. Վանաձոր, Խնձորուտ թաղամաս, 1-ին փողոց, թիվ 93 բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.46 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner