Հիմք ընդունելով Զոհրաբ Հովիկի Անախասյանի 15.02.2023թ. թիվ 02/3274 դիմումը, 08․12․2023թ․ ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին Կ-08122023-06-0012 որոշումը,Վանաձոր համայնքի ղեկավարի 15 օգոստոսի 2023 թվականի թիվ 1161 որոշումը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
Վանաձոր համայնքի ղեկավարի 15 օգոստոսի 2023 թվականի «Վանաձոր համայնք,Վանաձոր քաղաք, Տարոն-3 ՔՇՀ-7 թաղամաս 47/11-1 հասցեում գտնվող հողամասի ճշտված սահմանները հաստատելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 1161 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1․ Որոշման վերնագրում և որոշման 1-ին կետում «ճշտված սահմանները» բառերը փոխարինել «ուղղված տեղադիրքը» բառերով։