Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 150
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2117
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2020 թվականի N 2117

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԽՆՁՈՐՈՒՏ 6 ՓՈՂ ԹԻՎ 8 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սամվել Մանուկի Սարգսյանի (ծնված՝ 17.05.1957թ.) դիմումը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 28.06.1965թ. տրված գույքային թերթը, 20.01.2020թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 182 (նոտարական ակտի կոդ: 763-20200120-84-4422257) վկայագիրը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 23.09.2020թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-131/20 Ի եզրակացությունը,  ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամաս 6 փող թիվ 8 հասցեում կառուցած բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 884.0քմ և կից 298.20 մակերեսով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1957-2006թ.թ.-ին, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1182.20քմ:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության  2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դ) ենթակետով՝ որոշում  եմ.

1. Ճանաչել Սամվել Մանուկի Սարգսյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Խնձորուտ 6 փող թիվ 8 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 884.0քմ մակերեսով հողամասին կից 298.20 մակերեսով հողամասերի նկատմամբ:

2.  Ճանաչել Սամվել Մանուկի Սարգսյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Խնձորուտ 6 փող թիվ 8 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 1182.20քմ մակերեսով հողամասի  վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ՝ բացառությամբ 15.05.2001թ.-ից հետո ինքնակամ կառուցված 1.84քմ արտաքին մակերեսով պարսպի:

3. Հողամասի սահմանները  որոշվում են  համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ք. Վանաձոր, Խնձորուտ 6-րդ փողոց, թիվ 8/1 բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.82 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner