Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 150
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 144
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2020 թվականի N 144

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԿՆՈՒՆՅԱՆՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 11 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԱՐԱՏ ԽՈՍՐՈՎԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արարատ Խոսրովի Սուքիասյանի (ծնված` 18.03.1949թ.) լիազորված անձ Թերեզա Արարատի Սուքիասյանի (ծնված` 25.10.1975թ.) դիմումը, 15.04.2019թ. 64 ԱԱ 2570769 լիազորագիրը (նոտարական ակտի կոդ: 741-20190726-64-4047933), անհատական բնակելի տան 19.01.1987թ.-ին տրված տեխնիկական անձնագիրը, Գասպար Վեքիլյան ԱՁ-ի կողմից տրված  տեղագրական հատակագիծը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից  05.12.2019թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-220/19 Ի եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոցի թիվ 11  հասցեի  բնակելի տունը, դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ օրինական 357.80քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը և շինությունները կառուցվել են 1950-1990թ.թ.-ին:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դ) ենթակետով ՝ որոշում  եմ.

1. Ճանաչել Արարատ Խոսրովի Սուքիասյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոցի թիվ 11 հասցեում գտնվող բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 357.80քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ: 

2. Հողամասի  սահմանները  որոշվում են համայնքի ղեկավարի  կողմից հաստատված հատակագծով:

3. Հաստատել Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոցի թիվ 11 հասցեի բնակելի տան փոստային հասցեն՝ ք. Վանաձոր, Կնունյանց փողոց, թիվ 11 բնակելի տուն: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.59 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner