Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 242
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1113
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հուլիսի 2018 թվականի N 1113

ՎԱՉԱԳԱՆ ՄԻՇԱՅԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Վարչական ակտի առարկան.

Վաչագան Ստեփանյանը, հանդիսանալով անշարժ գույքի գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի գույքահարկի և հողի հարկի գումարները վճարելու իր պարտավորությունը, ինչի հիման վրա 2018 թվականի հունիսի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ անշարժ գույքի գույքահարկի և հողի հարկի չվճարված գումարների գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի կողմից տրված տեղեկանքի՝ ք. Վանաձոր, Տավրոսի 4-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 21 հասցեի բնակիչ  պատկանող նույն հասցեի անշարժ գույքը հանդիսանում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի հիմքով հարկվող օբյեկտ:

Գույքահարկի համար վճարման ենթակա գումարը 22.06.2018 թվականի դրությամբ կազմում է 9751 ՀՀ դրամ, որից տույժ` 4902 ՀՀ դրամ:

Վաչագան Ստեփանյանը «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել նաև հողի հարկ վճարելու իր պարտավորությունը: Նույն օրենքի 1-ին հոդվածի համաձայն` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու համայնքի բյուջե: 
Հողի հարկային պարտավորությունների գծով Վաչագան Ստեփանյանի պարտքը կազմում է 33350 ՀՀ դրամ, որից տույժ` 16035 ՀՀ դրամ:

Պարտքն առաջացել է 2008-2017թթ. ընկած ժամանակահատվածում վճարումներ չկատարելու արդյունքում, որի ընդհանուր գումարը կազմում է 43101 ՀՀ դրամ:

2018 թվականի հունիսի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Վանաձորի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի հիման վրա 2018 թվականի հուլիսի 09-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չէր ներկայացել Վաչագան Ստեփանյանը

Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Վաչագան Ստեփանյանի բացակայությամբ:

3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ`ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով:

Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 1-ին մասի` հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով  «Գույքահարկի  մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 16-րդ հոդվածներով, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերով՝ որոշում եմ.

1. Վաչագան Միշայի Ստեփանյանից հօգուտ Վանաձոր համայնքի բյուջեի գանձել 9751 ՀՀ դրամ, որպես անշարժ գույքի գույքահարկի համար վճարման ենթակա գումար, որից պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ` 4902 ՀՀ դրամ, հողի հարկի չվճարված պարտքի գումար` 33350 ՀՀ դրամ, որից տույժ` 16035 ՀՀ դրամ, ընդամենը՝ 43101 ՀՀ դրամ: 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից: 
3. Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելուց հետո Վանաձոր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում։ 
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրեենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է բռնագանձման դատական կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.35 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner