Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 922
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 ապրիլի 2020 թվականի N 922

ԱՆՆԱ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԵՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԱՐՍԵՆՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԲԱԹՈՒՄԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 15-13 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Աննա Սերյոժայի Մաթևոսյանի և Արեն Սերյոժայի Արսենյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20092016-06-0023 վկայականը, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծն ու բնութագիրը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 02 փետրվարի 2002 թվականի թիվ 88 որոշումով, ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ, 27-րդ, 28-րդ, 31-րդ կետերով  և 32-րդ կետի բ) ենթակետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դ) ենթակետով` որոշում եմ. 

1. Ճանաչել օրինական Աննա Սերյոժայի Մաթևոսյանին և Արեն Սերյոժայի Արսենյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի թիվ 15-13 հասցեում գտնվող շինության երկրորդ հարկում ինքնակամ իրականացված թվով 7 ձևափոխումները: 

2. Սույն որոշման 1-ին կետում նշված թվով 7 ինքնակամ ձևափոխումների օրինականացման համար սահմանված վճարը` 18200 (տասնութ հազար երկու հարյուր) դրամ գումարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

3. Փոխել Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի թիվ 15-13 հասցեում գտնվող շինության երկրորդ հարկի 120.7քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը` 105.83քմ) շինության գործառնական նշանակությունը՝ ավտոտնակից որպես բնակելի գործառնական նշանակությամբ շինություն` բնակելի տուն:

4. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնին` սույն որոշման 3-րդ կետում նշված գույքը ընդգրկել բնակարանային ֆոնդում:

5. Շինության գործառնական նշանակության փոփոխության համար շինարարության թույլտվություն չի պահանջվում:

6. Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի թիվ 15-13 հասցեում գտնվող գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ք. Վանաձոր, Բաթումի փողոց, թիվ 15-13  ավտոտնակ և բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.67 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner