Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 378
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 մարտի 2021 թվականի N 378

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԼԱՐԻՍԱ ԱՐՇԱԿԻ ԱՄԻՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Լարիսա Արշակի Ամիրյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22062015-06-0008 վկայականը, ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագծերը, շինությունների բնութագրերը, եզրակացությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի բ) ենթակետով և 32-րդ կետով`որոշում եմ. 

1. Տարանջատել Վանաձոր քաղաքի Աղաբաբյան փողոց 2-րդ նրբանցք թիվ 7 հասցեում գտնվող, Լարիսա Արշակի Ամիրյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տունը և դրանով զբաղեցված հողամասը՝ համաձայն ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի:

2. Վանաձոր քաղաքի Աղաբաբյան փողոց 2-րդ նրբանցք թիվ 7 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ.

ա) 0.04225հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 248․58քմ ընդհանուր մակերեսով շինությունների փոստային հասցեն՝ ք. Վանաձոր, Աղաբաբյան փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 7 բնակելի տուն (հատակագիծ թիվ 1).

բ) 0.02718հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 178․93քմ ընդհանուր մակերեսով շինությունների փոստային հասցեն՝ ք. Վանաձոր, Աղաբաբյան փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 7/1 բնակելի տուն (հատակագիծ թիվ 2):

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.12 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner