Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 246
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1411-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 դեկտեմբերի 2017 թվականի N 1411-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԱՂՅՈՒՍԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 39 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՋՈՒԼԻԵՏԱ ԵԳՈՐԻ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ ՈՒ ՌՈՒԲԵՆ ՍԱՐԳՍԻ ՂԱԼԵՉՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ջուլիետա Եգորի Չիլինգարյանի (ծնված 19.11.1938թ.)  և Ռուբեն Սարգսի Ղալեչյանի (ծնված 10.09.1968թ.) դիմումը, անհատական բնակելի տան 04.10.1988թ. տեխնիկական անձնագիրը, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված մասնագիտական եզրակացությունն ու տեղագրական հատակագիծը, 27.06.2013թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 3150 վկայագիրը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Աղյուսագործների փողոցի թիվ 39 հասցեի բնակելի տունն ու դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 445.8քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունն ու շինությունները կառուցվել են 1955-1990թ.թ., բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 445.8քմ, որը զբաղեցվել է 1955-1988թ.թ.: Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դ/ ենթակետով՝ որոշում եմ.

1.Ճանաչել Ջուլիետա Եգորի Չիլինգարյանի և Ռուբեն Սարգսի Ղալեչյանի հավասար բաժնեմասերով սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Աղյուսագործների փողոցի թիվ 39 հասցեում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ օրինական 445.8քմ մակերեսով  հողամասի  վրա գտնվող բնակելի տան և շինությունների նկատմամբ

2.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:

3.Հաստատել Վանաձոր  քաղաքի  Աղյուսագործների փողոցի թիվ 39 հասցեի բնակելի  տան փոստային   հասցեն` ք. Վանաձոր, Աղյուսագործների փողոց, թիվ 39  բնակելի տուն:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.36 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner