Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 151
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 383
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 մարտի 2021 թվականի N 383

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 7-8 (ՊԱՅՄԱՆԱԿԱՆ) ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՉԱԳԱՆ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վաչագան Արամայիսի Անդրեասյանի (ծնված՝ 12.03.1946թ.) դիմումը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 08.08.1999թ.-ին կնքված էլեկտրաէներգիայի (բնակչության համար) առք ու վաճառքի թիվ 0480314 պայմանագիրը, Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, 12.01.2021թ. թիվ 42 (նոտարական ակտի կոդ: 763-20210112-88-4874552), 17.02.2021թ. թիվ 642 (նոտարական ակտի կոդ: 763-20210217-88-4939515) և թիվ 655 (նոտարական ակտի կոդ: 763-20210217-88-4939648) հայտարարությունները, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 26․01.2021թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-09/21 Ի եզրակացությունը, ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, եզրակացությունը և հաշվի առնելով այն,  որ Վանաձոր քաղաքի Չարենցի փողոց թիվ 7-8 (պայմանական) հասցեում կառուցված բնակելի տունը, շինությունները և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 802.40քմ (400.0+402.40) մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1988թ.-ին, դրա կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 802.40քմ (400.0+402.40) մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է 1988թ.-ից սկսված:
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 9-րդ կետերով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի ա) ենթակետով՝ որոշում եմ.

1. Ճանաչել Վաչագան Արամայիսի Անդրեասյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր քաղաքի Չարենցի փողոց թիվ 7-8 (պայմանական) հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 400.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ, իսկ սահմանված 400.0քմ մակերեսը գերազանցող 402.40քմ մակերեսով չկառուցապատված հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել Վաչագան Արամայիսի Անդրեասյանին՝ դրա կադաստրային արժեքով՝ 1787390 (մեկ միլիոն յոթ հարյուր ութսունյոթ հազար երեք հարյուր իննսուն) դրամով:
2. Ճանաչել Վաչագան Արամայիսի Անդրեասյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Չարենցի փողոց թիվ 7-8 (պայմանական) հասցեի 802.40քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:  
3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝  Վաչագան Անդրեասյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 402.40քմ մակերեսով հողամասի առքուվաճառքի պայմանագիր: 
5. Վանաձոր քաղաքի Չարենցի փողոց թիվ 7-8 (պայմանական) գտնվող բնակելի տանը տրամադրել փոստային հասցե` ք. Վանաձոր, Չարենցի փողոց, թիվ 2/2  բնակելի տուն:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.27 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner