Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 210
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 896-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 օգոստոսի 2017 թվականի N 896-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԵՎՈՆ ԵԴԻԳԱՐԻ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հիմք ընդունելով Լևոն Եդիգարի Եդիգարյանի (ծնված 17.07.1950թ.) դիմումը, անհատական բնակելի տան 24.10.1986թ. տեխնիկական անձնագիրը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 02.06.2017թ. ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 2603 (նոտարական ակտի կոդ: 594-20170601-84-1320499) վկայագիրը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծն ու մասնագիտական եզրակացությունը,  հաշվի առնելով այն, որ Վանաձոր  քաղաքի Կամոյի փողոցի թիվ 4 հասցեի բնակելի տան  կառուցման և սպասարկման  համար  անհրաժեշտ օրինական 496.0քմ և կից 65.0քմ մակերեսներով հողամասերը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում,  չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1949-1962թ.թ., բնակելի տան կառուցման և սպասարկման հողամասի մակերեսը փաստացի կազմում է 561.0քմ (496.0+65.0), որը զբաղեցվել է 1960-1989թ.թ.: 
    Ղեկավարվելով  «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության  2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դ/ ենթակետով ՝որոշում  եմ.

1.Ճանաչել Լևոն Եդիգարի Եդիգարյանի սեփականության  իրավունքը Վանաձոր քաղաքի Կամոյի փողոցի թիվ 4  հասցեի  բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ  օրինական 496.0քմ  մակերեսով հողամասին կից 65.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ: 
2.Ճանաչել Լևոն Եդիգարի Եդիգարյանի սեփականության  իրավունքը Վանաձոր քաղաքի Կամոյի փողոցի թիվ 4  հասցեում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի էական խախտումների կառուցած բնակելի տան, կառույցների և շինությունների նկատմամբ:
3.Հողամասի  սահմանները  որոշվում են  համայնքի ղեկավարի  կողմից հաստատված հողամասի հատակագծով:
4.Հաստատել Վանաձոր  քաղաքի  Կամոյի փողոցի թիվ 4  հասցեի բնակելի  տան փոստային   հասցեն` ք. Վանաձոր, Կամոյի փողոց, թիվ 4  բնակելի տուն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:     

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐՏՅՈՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.95 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner