Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 904-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 օգոստոսի 2017 թվականի N 904-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԱՂԱՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 67-1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՊԱՏՇԳԱՄԲԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻԼԵՐԱ ՄԿՐՏԻՉԻ ՂԱԶՈՒՄՅԱՆԻՆ, ԳԱԳԻԿ ՍԱՄՍՈՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅՈՒ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ, ԱՐԹՈՒՐ ԳԱԳԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ՎԻՈԼԵՏԱ ԳԱԳԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արթուր, Գագիկ, Վիոլետա Հովհաննիսյանների, Կարինե Ստեփանյանի և Վիլերա Ղազումյանի  դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ  04082017-06-0026 և անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1917196 վկայականները, <<Դիմաց>> համատիրության կողմից  08.06.2017թ. տրված արձանագրությունը,    ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասով և 198-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերով`  որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի  Աղայան փողոցի թիվ 67-1/1  հասցեում գտնվող,  ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող 6.5քմ մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04082017-06-0026 վկայականի, հողի կադաստրային արժեքով՝ 19110 /տասնինը հազար    հարյուր տասը/  դրամով,   ուղղակի վաճառքի ձևով, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով  օտարել Վիլերա Մկրտիչի Ղազումյանին, Գագիկ Սամսոնի Հովհաննիսյանին, Կարինե Եսայու Ստեփանյանին, Արթուր Գագիկի Հովհաննիսյանին և Վիոլետա Գագիկի Հովհաննիսյանին՝ Աղայան փողոցի թիվ 67 շենքի թիվ 1 բնակարանի պատշգամբի  ընդլայնման նպատակով:
2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնին` Վիլերա Մկրտիչի Ղազումյանի, Գագիկ Սամսոնի Հովհաննիսյանի, Կարինե Եսայու Ստեփանյանի, Արթուր Գագիկի Հովհաննիսյանի և Վիոլետա Գագիկի Հովհաննիսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել  6.5քմ մակերեսով ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐՏՅՈՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.37 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner