Հիմք ընդունելով Արթուր Աշոտի Սարգսյանի դիմումը, Վանաձոր hամայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22032021-06-0065 վկայականը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, 35-րդ կետի զ) ենթակետով՝ որոշում եմ.
1. Վանաձոր քաղաքի Աղայան փողոց թիվ 82/2-5 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 7.48քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 6.93քմ) տաղավարը, 8,58քմ մակերեսով ծածկը և դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ 16.06քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, 10 տարի ժամկետով, տրամադրել Արթուր Աշոտի Սարգսյանին:
2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Արթուր Աշոտի Սարգսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել տաղավարի՝ 1.0քմ-ի համար ամսական 600 (վեց հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով, 1․0 քմ-ի ծածկի համար ամսական 40 (քառասուն) ՀՀ դրամ վարձավճարով և հողամասի՝ 1.0քմ-ի համար ամսական 600 (վեց հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության պայմանագիր: