Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.06.25 Հունիսի 30-ին Վանաձորի համայնքապետարանի նախաձեռնությամբ կանցնացվի հեծանվավազք

‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
ℹ️ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա և Վանաձոր քաղաքում էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քաղաքականության շրջանակուներում՝
հունիսի 30-ին Վանաձորի համայնքապետարանի նախաձեռնությամբ կանցնացվի հեծանվավազք։
🔆Միջոցառման նպատակն է խթանել էներգաարդյունավետ վարքագծի ձևավորումը և տարածումը՝ հատկապես երեխաների, պատանիների և երիտասարդների շրջանում։
Հեծանվավազքը կանցկացվի
⏰ժամը 10։30-12։30-ը Վանաձորի կերպարվեստի թանգարանի մոտից։
👥Մասնակցել կարող են բոլորը՝ սեփական հեծանիվներով։
🏆Նախատեսված են մրցանակներ

23.06.25 Կյանքից անժամանակ հեռացել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ, բժիշկ- հոգեբույժ, հասարակական-քաղաքական գործիչ` Գայանե Սեյրանի Քալանթարյանը
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ, բժիշկ- հոգեբույժ, հասարակական-քաղաքական գործիչ` Գայանե Սեյրանի Քալանթարյանը։Ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին ու գործընկերներին և կիսում ենք կորստյան ցավը։Գայանե Քալանթարյանը ծնվել 1951 թվականի մարտի 22-ին ք․ Կիրովականում, մանկավարժների ընտանիքում:Ոսկե մեդալով ավարտել է Կիրովականի Գրիբոյեդովի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցը։1974թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, այնուհետև ուսանել ինտերնատուրայում, ստացել բժիշկ-հոգեբույժի որակավորում:1975թ. աշխատանքի է ընդունվել Կիրովականի միջշրջանային հոգենյարդաբանական դիսպանսեր որպես բժիշկ-հոգեբույժ:1993թ.-ից ... Մանրամասն
19.06.25 «Վանաձորի համայնքապետի գավաթ-2025» ֆուտզալ մարզաձևի բաց առաջնություն
📍ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՀարգելի հայրենակիցներ,🏆 Հուլիսի 8-12-ը Վանաձորում կանցկացվի «Վանաձորի համայնքապետի գավաթ-2025» ֆուտզալ մարզաձի բաց առաջնություն։⚽️ Այն նպատակ ունի մասսայականացնել և զարգացնել ֆուտբոլ մարզաձևերը, վերականգնել ֆուտբոլային ավանդույթներ ունեցող քաղաքի համբավը, ինչպես նաև նպաստել առողջ ապրելակերպի տարածմանը:📍«Վանաձորի համայնքապետի գավաթ-2025» ֆուտզալի բաց առաջնությունը կանցկացվի 1 փուլով։ Կարող են մասնակցել բոլոր այն թիմերը, որոնք նախապես մասնակցության հայտ կներկայացնեն։📍 «Վանաձորի համայնքապետի գավաթ-2025» ֆուտզալի բաց առաջնության մասնակցության համար պետք է հունիսի 18-ից մինչև հուլիսի 7-ը հայտեր ներկայացնել Վանաձորի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության ... Մանրամասն
12.06.25 Երաժշտության տոն Վանաձորում
❗ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ❗Երաժշտության տոն Վանաձորում📅 Շաբաթ՝ հունիսի 21-ին, ժամը 19։00-ից սկսած📍 Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հրապարակում,Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը / ֆրանսիական ինստիտուտն առաջին անգամ Երաժշտության տոնը կնշեն Վանաձորում՝ անվճար, բացօթյա համերգով։Ելույթ կունենան՝🎸90-ականներին Վանաձորում ծնված «Լավ Էլի» խումբը, որն իր երգերում համատեղում է ռոքի էներգիան և բանաստեղծական տեքստերը։ Նրանց կուլտային ալբոմները հետք են թողել երաժշտասերների մի քանի սերունդների վրա՝ Հայաստանում և նրա սահմաններից անդին:🌊Սևանա Չակերյանի և Գոռ Թադևոսյանի կողմից հիմնված ֆրանս-հայկական ՋԻՆՋ խումբը նոր ժանր է ստեղծել տեղի երաժշտարվեստում՝ արմո-բիթ, որը համատեղում է հովվերգական ... Մանրամասն
04.06.25 Պլանային ջրանջատում Լոռու մարզում հունիսի 5/6-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 5-ին ժամը 12.00-ից մինչև հունիսի 6-ը ժամը 24.00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը.1. Վանաձոր քաղաքի՝ Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորչի, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, Ֆրիկի, Գորկու, Ղուկասյան, Նալբանդյան, Երկաթուղայինների, Լազյան, Էլեկտրաֆիկացիայի, Հյուսիսայինի, Նարեկացու, Թևոսյան, Չարենցի, Ադամյան փողոցների՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, ... Մանրամասն
02.06.25 «Հորովել» երգի-պարի անսամբլը համերով ելույթ է ունեցել Վանաձորի քույր քաղաք Բաթումիում
Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը համերով ելույթ է ունեցել Վանաձորի քույր քաղաք Բաթումում։🔹Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության և Վանաձորի համայնքապետարանի համագործակցությամբ’ քույր քաղաքների փոխգործակցության շրջաներում։Վանաձորի վաստակավոր անսամբլի հետ Բաթումում են Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը և համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը։📌Վանաձորի «Հորովել»-ը ելույթ է ունեցել Բաթումի պետական երաժշտական կենտրոնում, որը Աջարիայի ամենախոշոր մշակութային հարթակն է։Համերգին մասնակցել են Վրաստանի բարձրաստիճան ... Մանրամասն
29.05.25 ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հունիսի 1-ին, ժամը 12:00 -ին հրավիրում ենք Հայքի հրապարակ մասնակցելու Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնակատարությանը։
Միջոցառման ծրագրում՝
🌈 «Ծիածան» – երաժշտական խմբի համերգ,
🧞‍♂️🧜‍♀️ խաղավար և հեքիաթի հերոսներ՝ շոու ծրագիր,
☀️ կավճանկարչություն,
🎈🍦փուչիկներ և պաղպաղակ:
🎭🎸Ժամը 14:00-ից Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի «Բրեմենյան երաժիշտները» շրջիկ ներկայացում` համայնքի տարբեր թաղամասերում:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 12.03.2020թ․
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 14.02.2020թ․
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner