Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 180
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 177
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2019 թվականի N 177

«ՎԱՆԱՁՈՐԻ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԴԱՀԼԻճՆԵՐԸ «ՎԱՆԱՁՈՐԻ Հ.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 134 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնակատարի գրությունը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.  «Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի 617.7քմ մակերեսով մարզադահլիճը, որը գտնվում է Մխ. Հերացու թիվ 41 հասցեում, 3 տարի ժամկետով, աշխատանքային օրերին ժամը 9:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում տարեկան 700 000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ վարձավճարով հանձնել վարձակալության «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին՝ մարմնամարզության դասեր պարապելու նպատակով:

2. «Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենին՝  «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 18 հոկտեմբերի 2019 թվականի <<<< Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության մարզադահլիճները << Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան>> հիմնադրամին վարձակալությամբ հանձնելու մասին>> թիվ 134 որոշումը:

 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner