Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 174
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2019 թվականի N 174

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարինե Ղուկասյանի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշմամբ՝ որոշում եմ.

1. Սահմանել գույքահարկի գծով արտոնություն, սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց սեփականության իրավունքով պատկանող, Վանաձոր համայնքում հաշվառված՝ հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների մասով:

2. Սույն որոշմամբ սահմանված գույքահարկից ազատվում են՝

ա) Հայաստանի Հանրապետության Արցախի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցության հետևանքով 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամ դարձած անձինք, որոնք գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունները ձեռք են բերել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը և գույքի կադաստրային արժեքը չի գերազանցում 10.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամը:                  

բ) Գույքահարկի գծով արտոնություն կարող է սահմանվել միայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության վարչության կողմից տրված տեղեկանքի հիման վրա:

գ) Գույքահարկով հարկվող, սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության մեկից ավելի շինությունների առկայության դեպքում սույն որոշումը տարածվում է այդ շինություններից մեկի նկատմամբ՝ հարկ վճարողի հայեցողությամբ:

դ) Սույն որոշմամբ սահմանված արտոնությունը տարածվում է 2020 թվականի համար:

ե) Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner