Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 136
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2020 թվականի N 136

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՍՏԻՔՆԵՐ ՆԱԽԱՏԵՍԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում Վանաձոր համայնքի ավագանու խմբակցությունների փորձագետների հինգ հաստիք` 97800-ական (իննսունյոթ հազար ութ հարյուրական) ՀՀ դրամ աշխատավարձով և գործավարների հինգ հաստիք` 93000-ական (իննսուներեք հազարական) ՀՀ դրամ աշխատավարձով նախատեսելուն` 2021 թվականի հունվարի 1-ից մինչև խմբակցությունների լիազորությունների դադարումը:

2. ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատակիցների հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագրեր:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner