Հիմք ընդունելով Գուգարք գյուղի վարչական ղեկավար Հայկանուշ Սարգսյանի 05.02.2024 թվականի զեկուցագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թվականի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ և 3-րդ բաժինների պահանջներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1․Գուգարք 2-րդ փողոցի մի հատվածի (իր բոլոր նրբանցքներով) անվանումը փոխել Կոտեջային 11-րդ փողոց։
2․ Հանձնարարել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնին՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված փողոցի անվանափոխման հետ։
3 Վանաձորի համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման բաժնին՝ սույն որոշման մեկ օրինակը ուղարկել ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի և Տարոնի բաժիններ, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վանաձոր քաղաքի Բազումի և Տարոնի անձնագրային բաժանմունքներ, ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում, Վանաձորի քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոն, «ՀԷՑ» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, Լոռու ԳԳՄ և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ: