Հիմք ընդունելով Սեյրան Դերձյանի դիմումը, 29․11․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 49 որոշումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 03․10․2023թ․ թիվ CPP0-000-8879 շինարարության թույլտվությունը, Սեյրան Իվանի Դերձյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30122019-06-0069 վկայականը, Վանաձոր համայնքի ղեկավարի 12 փետրվարի 2024 թվականի թիվ 365 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 71-րդ հոդվածի 3-րդ մասով` որոշում եմ.
1. Փոխանակել «Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմ» ՀՄ-ին Վանաձոր համայնքի ղեկավարի 03․10․2023թ․ թիվ CPP0-000-8879 շինարարության թույլտվությամբ տրված, Սեյրան Իվանի Դերձյանին սեփականության իրավունքով պատկանող Վանաձոր քաղաքի Հ․Թևոսյան փողոց թիվ 8/4 ավտոտնակ հասցեում գտնվող, 06-001-0429-0264 ծածկագրով, 0,00264հա մակերեսով հողամաը Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող, 06-001-0429-0015 ծածկագրով, 0,00432հա մակերեսով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող հողամասի հետ՝ համաձայն Վանաձոր համայնքի ավագանու 29․11․2023թ․ թիվ 49 որոշման:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասերի փոխանակության վերաբերյալ պայմանագիր, իսկ համայնքի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը: