Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով՝ որոշում եմ․
1․ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթիև տուրիզմի հարցերի բաժնի պետի (ծածկագիր՝ 2․1-5) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2024 թվականի մայիսի 21 -ին անցկացնել մրցույթ:
2․Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի (ծածկագիր 2.1-7) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2024 թվականի մայիսի 21 -ին անցկացնել մրցույթ:
3․ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետի (ծածկագիր 2.1-9) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար2024 թվականի մայիսի 21 -ին անցկացնել մրցույթ։
4․Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի (ծածկագիր՝ 2․1-14) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2024 թվականի մայիսի 21 -ին անցկացնել մրցույթ:
5․Մրցույթների անցկացման մասին հայտարարությունը հրապարակել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
6․Սույն որոշման մասին երկօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին:
7․ Հաստատել մրցույթների հայտարարության տեքստը` համաձայն հավելվածի:
8․ Լիազորված անձ նշանակել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Հ․ Վիրաբյանին։